
Առկա էՍանդոզ
Էքսոդերիլ նրբաքսուք 1% 15գ
Նաև՝ Экзодерил крем 1% 15г · Exoderil cream 1% 15g
նաֆտիֆին / Нафтифин · Սանդոզ / Сандоз ГмбХ
3 040 ֏
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
նաֆտիֆին
Արտադրող
Սանդոզ
Երկիր
Ավստրիայի Հանրապետություն
Կատեգորիա
Արտաքին օգտագործման համար
Շտրիխկոդ
7613421170059,9002260001095
Նկարագրություն
Էկզոդերիլ քսուք 1%-ը նախատեսված է մաշկի և մաշկային ծալքերի (tinea corporis, tinea inguinalis) սնկային վարակների, ներառյալ միջմատնային միկոզների (tinea manum, tinea pedis) արտաքին կիրառման համար: Այն նաև կիրառվում է եղունգների սնկային վարակների (օնիխոմիկոզներ), մաշկի կանդիդոզների, բազմագույն որքինի և դերմատոմիկոզների (ուղեկցող քորով կամ առանց դրա) դեպքում:
Նաֆտիֆինը, որը հանդիսանում է ակտիվ նյութը, ունի ֆունգիցիդային ազդեցություն Trichophyton spp., Microsporon spp., Epidermophyton floccosum-ի դեմ, ինչպես նաև չափավոր ակտիվ է խմորասնկերի (Candida species), բորբոսասնկերի (Aspergillus species) և այլ սնկերի դեմ: Նշվել է նաև հակաբորբոքային և հակաբակտերիալ ազդեցություն, որը նպաստում է բորբոքման նշանների, հատկապես քորի արագ անհետացմանը:
Էկզոդերիլ քսուք 1%-ը քսում են օրական 1 անգամ ախտահարված մակերեսին և դրան հարակից մաշկի հատվածներին՝ նախապես մանրակրկիտ մաքրելով և չորացնելով:
Օնիխոմիկոզների դեպքում, դեղամիջոցի առաջին կիրառումից առաջ, եղունգի ախտահարված հատվածը առավելագույնս հեռացնում են մկրատով կամ եղունգի խարտոցով: Օնիխոմիկոզների բուժման տևողությունը կարող է հասնել մինչև 6 ամսվա: Ռեցիդիվը կանխելու համար բուժումը պետք է շարունակել կլինիկական ախտանիշների անհետացումից հետո առնվազն 2 շաբաթ:
- Գերզգայունություն նաֆտիֆինի, բենզիլային սպիրտի կամ դեղամիջոցի այլ բաղադրիչների նկատմամբ:
- Հղիություն և կրծքով կերակրման շրջան (կիրառման անվտանգությունը և արդյունավետությունը որոշված/չհաստատված չեն):
- Բաց վերքային մակերեսին քսելը:
Զգուշությամբ. մանկական տարիք (կլինիկական կիրառման փորձը սահմանափակ է): Դեղամիջոցը նախատեսված չէ ակնաբուժության մեջ կիրառելու համար, պետք է խուսափել աչքերին ընկնելուց:
Դեղամիջոցը պետք է պահել երեխաների համար անհասանելի վայրում՝ ոչ բարձր քան 30 աստիճան C ջերմաստիճանում: Պիտանելիության ժամկետը՝ 3 տարի: Թուրբը բացելուց հետո պահել ոչ բարձր քան 25 աստիճան C ջերմաստիճանում. դեղամիջոցը պիտանի է կիրառման համար 4 շաբաթվա ընթացքում:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: նաֆտիֆին
Նմանատիպ ապրանքներ
Էքսոդերիլ նրբաքսուք 1% 15գ
3 040 ֏















