
Առկա էԱրփիմեդ
Կետոկոնազոլ նրբաքսուք 2%-15գ
Նաև՝ Кетоконазол крем 2% - 15г · Ketoconazole cream 2%- 15g
Կետոկոնազոլ / Кетоконазол · Արփիմեդ / Арпимед
1 610 ֏
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Կետոկոնազոլ
Արտադրող
Արփիմեդ
Երկիր
Հայաստանի Հանրապետություն
Կատեգորիա
Արտաքին օգտագործման համար
Շտրիխկոդ
4850001210153
Նկարագրություն
Կետոկոնազոլ 2% քսուքն օգտագործվում է մաշկի սնկային վարակների բուժման համար, որոնք առաջացել են դերմատոֆիտներով և/կամ խմորասնկերով, երբ ցուցված է տեղային բուժում: Այդ վարակները ներառում են մաշկի հարթ տրիխոֆիտիա, աճուկային էպիդերմոֆիտիա, ձեռքերի և ոտքերի էպիդերմոֆիտիա, մաշկի կանդիդոզ, բազմերանգ որքին և սեբորեային դերմատիտ:
- Մաշկի հարթ տրիխոֆիտիայի, աճուկային էպիդերմոֆիտիայի, ձեռքերի և ոտքերի էպիդերմոֆիտիայի, մաշկի կանդիդոզի, բազմերանգ որքինի դեպքում: քսուքը քսել օրը 1 անգամ ախտահարված մաշկին և անմիջապես հարակից հատվածին:
- Բուժման միջին տևողությունը: մաշկի հարթ տրիխոֆիտիա - 3-4 շաբաթ, աճուկային էպիդերմոֆիտիա - 2-4 շաբաթ, ձեռքերի և ոտքերի էպիդերմոֆիտիա - 4-6 շաբաթ, մաշկի կանդիդոզ - 2-3 շաբաթ, բազմերանգ որքին - 2-3 շաբաթ:
- Սեբորեային դերմատիտի դեպքում: քսուքը քսել ախտահարված հատվածին օրը 1 կամ 2 անգամ: Բուժման տևողությունը կազմում է 2-4 շաբաթ:
Բուժումը պետք է շարունակել բավարար ժամանակով, առնվազն ևս մի քանի օր վարակի բոլոր ախտանշանների անհետանալուց հետո: Եթե 4 շաբաթ բուժումից հետո կլինիկական բարելավում չի դիտվում, ապա պետք է հաստատել ախտորոշումը:
Կետոկոնազոլ 2% քսուքը հակացուցված է կետոկոնազոլի կամ դեղամիջոցի ցանկացած օժանդակ բաղադրիչի նկատմամբ գերզգայունության դեպքում:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Կետոկոնազոլ
Նմանատիպ ապրանքներ
Կետոկոնազոլ նրբաքսուք 2%-15գ
1 610 ֏











