
Առկա էՖարմապրիմ
Կլոտրիմազոլ նրբաքսուք 1%-15գ
Նաև՝ Клотримазол крем 1% -15г · Clotrimazole cream 1% -15g
Կլոտրիմազոլ / Клотримазол · Ֆարմապրիմ / Фармаприм
350 ֏
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Կլոտրիմազոլ
Արտադրող
Ֆարմապրիմ
Երկիր
Մոլդովայի Հանրապետություն
Կատեգորիա
Արտաքին օգտագործման համար
Շտրիխկոդ
4840456000737
Նկարագրություն
Կլոտրիմազոլ 1% քսուքն օգտագործվում է մաշկի և լորձաթաղանթների սնկային ախտահարումների բուժման համար, որոնք առաջացել են դերմատոֆիտների, խմորասնկերի և բորբոսասնկերի, ինչպես նաև կլոտրիմազոլի նկատմամբ զգայուն այլ հարուցիչների կողմից: Դրանք ներառում են ոտքերի, ձեռքերի, մարմնի, մաշկային ծալքերի միկոզներ, կանդիդոզային վուլվովագինիտ, բալանիտ, բազմագույն որքին, էրիթրազմա:
Քսուքը բարակ շերտով քսել մաշկի ախտահարված հատվածներին և հարակից շրջաններին օրական 2-3 անգամ՝ նրբորեն մերսելով: Քսուքը քսելուց առաջ ախտահարված հատվածները պետք է մանրակրկիտ մաքրել և չորացնել:
Բուժման տևողությունը անհատական է և կախված է հիվանդության ծանրությունից և տեղակայումից: Սովորաբար բուժման կուրսը կազմում է՝ դերմատոմիկոզների դեպքում՝ 3-4 շաբաթ; էրիթրազմայի դեպքում՝ 2-4 շաբաթ; բազմագույն որքինի դեպքում՝ 1-3 շաբաթ: Ոտքերի սնկային հիվանդությունների դեպքում խորհուրդ է տրվում շարունակել բուժումը ևս 2 շաբաթ՝ հիվանդության բոլոր ախտանշանների վերացումից հետո՝ կրկնումները կանխելու համար:
Բարձր զգայունություն կլոտրիմազոլի կամ դեղամիջոցի այլ բաղադրիչների նկատմամբ:
Հղիության I եռամսյակ:
Զգուշությամբ կիրառել հղիության II և III եռամսյակներում, լակտացիայի շրջանում, ինչպես նաև լյարդի ֆունկցիայի խանգարումների և երեխաների մոտ:
Դեղը պետք է պահել չոր, երեխաների համար անհասանելի տեղում՝ 5 աստիճան C-ից մինչև 25 աստիճան C ջերմաստիճանում: Չսառեցնել:
Դեղի պահպանման ժամկետը 2 տարի է: Չօգտագործել դեղը պահպանման ժամկետի ավարտից հետո:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Կլոտրիմազոլ
Նմանատիպ ապրանքներ
Կլոտրիմազոլ նրբաքսուք 1%-15գ
350 ֏














