
Առկա էՍանդոզ
Էքսոդերիլ 1% 20մլ
Նաև՝ Экзодерил 1% 20мл · Exoderil 1% 20ml
նաֆտիֆին / Нафтифин · Սանդոզ / Сандоз ГмбХ
4 310 ֏
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
նաֆտիֆին
Արտադրող
Սանդոզ
Երկիր
Ավստրիայի Հանրապետություն
Կատեգորիա
Արտաքին օգտագործման համար
Շտրիխկոդ
9002260025350
Նկարագրություն
Էկզոդերիլը կիրառվում է մաշկի և մաշկային ծալքերի սնկային վարակների (tinea corporis, tinea inguinalis) դեպքում, ներառյալ միջմատնային միկոզները (tinea manum, tinea pedis), եղունգների սնկային վարակները (օնիխոմիկոզներ), մաշկի կանդիդոզները, բազմագույն որքինը, ինչպես նաև դերմատոմիկոզները (հարակից քորով կամ առանց դրա): Դեղը արդյունավետ է հիպերկերատոզով մաշկի հատվածները, ինչպես նաև մազերի աճի գոտիները ախտահարող միկոզների բուժման համար:
Էկզոդերիլը պետք է քսել մաշկի ախտահարված մակերեսին և դրան հարակից հատվածներին օրական 1 անգամ, մանրակրկիտ մաքրումից և չորացումից հետո՝ ախտահարման գոտու եզրերով մոտավորապես 1 սմ առողջ մաշկի հատվածներ ընդգրկելով:
Բուժման տևողությունը դերմատոմիկոզների դեպքում կազմում է 2-4 շաբաթ (անհրաժեշտության դեպքում՝ մինչև 8 շաբաթ), կանդիդոզների դեպքում՝ 4 շաբաթ:
Օնիխոմիկոզների դեպքում լուծույթի առաջին կիրառումից առաջ անհրաժեշտ է մկրատով և եղունգների քերիչով հնարավորինս հեռացնել եղունգի ախտահարված մասը: Դեղը պետք է կիրառել օրական 2 անգամ, բուժման տևողությունը՝ մինչև 6 ամիս:
Վարակի կրկնությունները կանխելու համար խորհուրդ է տրվում թերապիան շարունակել կլինիկական ապաքինումից հետո առնվազն 2 շաբաթ:
- Բարձր զգայունություն նաֆթիֆինի կամ պրոպիլենգլիկոլի նկատմամբ:
- Հղիություն և կրծքով կերակրման շրջան (անվտանգությունն ու արդյունավետությունը որոշված չեն):
- Հակացուցված է դեղը քսել վերքային մակերեսին:
- Զգուշությամբ պետք է կիրառել մանկական տարիքում (կլինիկական կիրառման փորձը սահմանափակ է):
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: նաֆտիֆին
Նմանատիպ ապրանքներ
Էքսոդերիլ 1% 20մլ
4 310 ֏















