
Առկա էՈՒՊՍԱ
Էֆֆերալգան մոմեր 300մգ x 10
Նաև՝ Эффералган свечи 300мг x 10 · Efferalgan suppositories 300mg x 10
Պարացետամոլ / Парацетамол · ՈՒՊՍԱ / УПСА
1 680 ֏
168 ֏ / հատ · 10 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Պարացետամոլ
Արտադրող
ՈՒՊՍԱ
Երկիր
Ֆրանսիայի Հանրապետություն
Կատեգորիա
Ջերմիջեցնող դեղամիջոցներ
հատ տուփում
10
Շտրիխկոդ
3585550021493,3585552854006
Նկարագրություն
Էֆերալգան 300մգ x 10 մոմիկները կիրառվում են երեխաների մոտ որպես ջերմիջեցնող միջոց սուր շնչառական հիվանդությունների, գրիպի, մանկական վարակների, հետպատվաստումային ռեակցիաների և ջերմության բարձրացմամբ ուղեկցվող այլ վարակային-բորբոքային հիվանդությունների դեպքում:
Դեղամիջոցը նաև օգտագործվում է որպես ցավազրկող թույլ կամ չափավոր ինտենսիվության ցավային համախտանիշի դեպքում, ներառյալ գլխացավը և ատամնացավը, մկանային ցավը, նյարդացավը, ինչպես նաև վնասվածքների և այրվածքների դեպքում:
Դեղամիջոցը նախատեսված է ռեկտալ կիրառման համար: Մոմիկը պետք է ազատել փաթեթավորումից և մտցնել երեխայի հետանցք, նախընտրելի է մաքրող հոգնայից կամ աղիների ինքնաբուխ դատարկումից հետո:
Էֆերալգանի միջին միանվագ դոզան կախված է երեխայի մարմնի քաշից և կազմում է 15 մգ/կգ, կիրառվում է օրական 4 անգամ (յուրաքանչյուր 4-6 ժամը մեկ): Առավելագույն օրական դոզան չպետք է գերազանցի 60 մգ/կգ:
20-ից 30 կգ մարմնի քաշ ունեցող երեխաներին (5-ից 10 տարեկան) ներարկվում է 1 մոմիկ (300 մգ) օրական 4 անգամ յուրաքանչյուր 4-6 ժամը մեկ: Անհրաժեշտ է պահպանել կանոնավոր ընդմիջումներ մոմիկների կիրառման միջև՝ 4-ից 6 ժամ: Օրական 4 մոմիկից ավելի չպետք է կիրառել:
- Բարձր զգայունություն պարացետամոլի, պրոպացետամոլի հիդրոքլորիդի (պարացետամոլի պրոդեղամիջոց) կամ դեղամիջոցի այլ բաղադրիչների նկատմամբ:
- Լյարդի ֆունկցիայի ծանր խանգարումներ կամ լյարդի ապակոմպենսացված հիվանդություն՝ ակտիվ փուլում:
- Երիկամների ֆունկցիայի ծանր խանգարումներ:
- Արյան հիվանդություններ:
- Գլյուկոզո-6-ֆոսֆատդեհիդրոգենազա ֆերմենտի դեֆիցիտ:
- Վաղ մանկական տարիք (մինչև 3 ամիս):
- Ուղիղ աղիքում վերջերս եղած բորբոքում կամ արյունահոսություն (հակացուցում՝ կապված ներմուծման եղանակի հետ):
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Պարացետամոլ
Նմանատիպ ապրանքներ
Էֆֆերալգան մոմեր 300մգ x 10
1 680 ֏


























