
Առկա էֆարմալաբոր
Դեմիֆլյու ֆորտե դհտ 1000մգ x 20
Նաև՝ Демифлю форте таб 1000мг х 20 · Demiflu forte tb 1000mg x 20
Պարացետամոլ / Парацетамол · ֆարմալաբոր / Фармалабор
2 400 ֏
120 ֏ / հատ · 20 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Պարացետամոլ
Արտադրող
ֆարմալաբոր
Երկիր
Պորտուգալիայի Հանրապետություն
Կատեգորիա
Ջերմիջեցնող դեղամիջոցներ
հատ տուփում
20
Շտրիխկոդ
5600923201468
Նկարագրություն
Դեմիֆլյու Ֆորտեն ցուցված է ցավազրկող և/կամ ջերմիջեցնող ազդեցություն պահանջող կլինիկական վիճակների ախտանշանային բուժման համար: Նման վիճակներից են.
- գրիպ կամ այլ վարակային հիպերթերմիա;
- պատվաստումների դեպքում ջերմային ռեակցիաներ;
- գլխացավեր և միգրեններ;
- ատամնացավեր, ականջի ցավեր, դաշտանային ցավեր, մկանների և հոդերի տրավմատիկ ցավեր, օստեոարթրոզ;
- ցավազրկում վիրահատությունից առաջ և հետո:
Դեմիֆլյու Ֆորտե 1000 մգ նախատեսված է 18 տարեկանից բարձր մեծահասակների բերանացի ընդունման համար:
Սովորական դեղաչափը կազմում է 1 հաբ օրական 2-ից 4 անգամ՝ ընդունվում է ուտելուց 1-2 ժամ հետո և մեծ քանակությամբ հեղուկով:
Օրական առավելագույն դեղաչափը չպետք է գերազանցի 4 հաբը (որը համապատասխանում է 4 գ պարացետամոլին) օրական:
Պարացետամոլի թերապևտիկ դեղաչափերը կարող են ընդունվել հղիության և կրծքով կերակրման ընթացքում, սակայն խորհուրդ չի տրվում երկարատև օգտագործումը, բարձր դեղաչափերով ընդունումը կամ այլ դեղամիջոցների հետ համակցումը:
Չպետք է պարացետամոլ ընդունել մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչքների հետ միաժամանակ:
Դեմիֆլյու Ֆորտեն չի կարելի կիրառել ացետամինոֆենի նկատմամբ գերզգայունության (ալերգիայի) կամ դեղամիջոցի ցանկացած այլ բաղադրիչի անտանելիության դեպքում:
Նաև հակացուցում է երիկամների և/կամ լյարդի ֆունկցիոնալ անբավարարությունը (աշխատանքի ծանր խանգարումները):
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Պարացետամոլ
Նմանատիպ ապրանքներ
Դեմիֆլյու ֆորտե դհտ 1000մգ x 20
2 400 ֏



























