
Առկա էԼիկվոր
Դոլեքս սրվ. մ/մ 75մգ/2մլ x 5
Նաև՝ Долекс в/м 75мг - 2мл х 5 · Dolex intramuscularly 75mg - 2ml x 5
Նատրիումի դիկլոֆենակ+լիդոկաինի հիդրոքլորիդ / Диклофенак натрия+лидокаина гидрохлорид · Լիկվոր / Ликвор
3 620 ֏
724 ֏ / հատ · 5 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Նատրիումի դիկլոֆենակ+լիդոկաինի հիդրոքլորիդ
Արտադրող
Լիկվոր
Երկիր
Հայաստանի Հանրապետություն
Կատեգորիա
Ջերմիջեցնող դեղամիջոցներ
հատ տուփում
5
Շտրիխկոդ
4850061000237
Նկարագրություն
ԴոլԵքս դեղամիջոցը կիրառվում է ռևմատիկ հիվանդությունների բորբոքային և դեգեներատիվ ձևերի բուժման համար, ինչպիսիք են ռևմատիզմը, ռևմատոիդ արթրիտը, անկիլոզացնող սպոնդիլիտը, դեգեներատիվ սպոնդիլոարթրիտը, ողնաշարի ցավոտ համախտանիշը, պոդագրան: Այն օգտագործվում է նաև հետտրավմատիկ և հետվիրահատական ցավի համախտանիշի դեպքում:
ԴոլԵքս դեղամիջոցը նախատեսված է բացառապես ներմկանային ներարկման համար: Միանվագ դեղաչափը կազմում է 2 մլ: Մեծահասակներին դեղամիջոցը ներարկվում է խորը ներմկանային, հետույքի մկանների վերին արտաքին քառորդի մեջ 2 մլ (75 մգ դիկլոֆենակ նատրիում) օրը մեկ անգամ: Ծանր դեպքերում, օրինակ, երիկամային կոլիկի ժամանակ, հնարավոր է դեղամիջոցը նշանակել օրը երկու անգամ (յուրաքանչյուրը 2 մլ) առնվազն 12 ժամ ընդմիջումով, ընդ որում խորհուրդ է տրվում փոխել ներարկման տեղը:
- Գերզգայունություն դեղամիջոցի ակտիվ նյութերի (դիկլոֆենակ նատրիում, լիդոկաինի հիդրոքլորիդ) կամ այլ բաղադրիչների նկատմամբ:
- Ալերգիկ ռեակցիա այլ ՈՍՀԴ-ների նկատմամբ (օրինակ՝ ացետիլսալիցիլաթթու), որը կարող է դրսևորվել ասթմայով, եղնջացանով, սուր ռինիտով կամ այլ ալերգիկ ախտանիշներով:
- Ստամոքսի կամ աղիքների ակտիվ խոց, արյունահոսություն կամ պերֆորացիա:
- Անամնեզում ՈՍՀԴ-ների ընդունման հետ կապված ստամոքս-աղիքային արյունահոսություն կամ պերֆորացիա:
- Լյարդի անբավարարություն:
- Երիկամային անբավարարություն:
- Սրտի ծանր անբավարարություն, սրտի իշեմիկ հիվանդություն, ուղեղի անոթային հիվանդություններ կամ ծայրամասային զարկերակային հիվանդություններ:
- Հետվիրահատական արյունահոսությունների, հեմոստազի և արյան մակարդման խանգարումների, արյունաստեղծման խանգարումների կամ ուղեղի անոթային արյունահոսությունների զարգացման բարձր ռիսկ ունեցող հիվանդներ:
- Հետվիրահատական ցավի բուժում կորոնար շունտավորման վիրահատությունից հետո (կամ արհեստական արյան շրջանառության ապարատի կիրառում):
- Անամնեզում լիդոկաինի կիրառման հետևանքով առաջացած ցնցումային նոպաներ:
- Հղիության և կրծքով կերակրման շրջան:
- Մանկական տարիք:
Պահել 25 աստիճան C-ից ոչ բարձր ջերմաստիճանում: Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Նմանատիպ ապրանքներ
Դոլեքս սրվ. մ/մ 75մգ/2մլ x 5
3 620 ֏











