
Առկա էԻննոտեկ
Ֆլյուդիտեկ օշարակ 2%-125մլ
Նաև՝ Флюдитек сироп 2% - 125мл · Fluditec syrup 2% - 125ml
Կարբոցիստեին / Карбоцистеин · Իննոտեկ / Иннотек
2 280 ֏
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Կարբոցիստեին
Արտադրող
Իննոտեկ
Երկիր
Ֆրանսիայի Հանրապետություն
Կատեգորիա
Խորխաբեր միջոցներ
Շտրիխկոդ
3400970000685
Նկարագրություն
Ֆլյուդիտեկ 2% օշարակը ցուցված է սուր և քրոնիկ բրոնխաթոքային հիվանդությունների, ինչպես նաև ԼՕՌ-օրգանների հիվանդությունների դեպքում, որոնք ուղեկցվում են մածուցիկ, դժվարանջատվող խորխի (օրինակ՝ տրախեիտ, բրոնխիտ, տրախեոբրոնխիտ, բրոնխիալ ասթմա, բրոնխաէկտատիկ հիվանդություն) և լորձի (միջին ականջի, քթի և նրա հավելյալ ծոցերի բորբոքային հիվանդություններ՝ ռինիտ, միջին օտիտ, սինուսիտ) առաջացումով:
Կիրառվում է նաև բրոնխոսկոպիայի և/կամ բրոնխոգրաֆիայի նախապատրաստման համար:
Ֆլյուդիտեկ 2% օշարակը (20 մգ/մլ) նախատեսված է մինչև 15 տարեկան երեխաների համար:
- 2-ից 5 տարեկան երեխաներին նշանակում են 1 թեյի գդալ (5 մլ, որը համապատասխանում է 100 մգ կարբոցիստեինին) օրը 2 անգամ: Օրական դոզան չպետք է գերազանցի 200 մգ-ը:
- 5 տարեկանից բարձր երեխաներին նշանակում են 1 թեյի գդալ (5 մլ, որը համապատասխանում է 100 մգ կարբոցիստեինին) օրը 3 անգամ: Օրական դոզան չպետք է գերազանցի 300 մգ-ը:
Դեղը խորհուրդ է տրվում ընդունել ուտելու ընդմիջումներում՝ ուտելուց մեկ ժամ առաջ կամ երկու ժամ հետո: Բուժման տևողությունը սովորաբար չի գերազանցում 8-10 օրը:
- Գերզգայունություն կարբոցիստեինի կամ դեղամիջոցի կազմի մեջ մտնող ցանկացած օժանդակ նյութի նկատմամբ:
- Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդություն սրացման փուլում:
- Քրոնիկ գլոմերուլոնեֆրիտ սրացման փուլում:
- Ցիստիտ:
- Մինչև 2 տարեկան երեխաների տարիք (2% օշարակի համար):
- Հղիություն (I եռամսյակ):
- Կրծքով կերակրման շրջան:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Կարբոցիստեին
Նմանատիպ ապրանքներ
Ֆլյուդիտեկ օշարակ 2%-125մլ
2 280 ֏


















