
Առկա էԲորիսովյան ԲՊԳ
Ամբրօքսոլ դհտ 30մգ x 20
Նաև՝ Амброксол таб. 30мг х 20 · Ambroxol tablets 30mg x 20
Ամբրոքսոլի հ/քլ / Амброксол г/хл. · Բորիսովյան ԲՊԳ / Борисовский ХФЗ
260 ֏
13 ֏ / հատ · 20 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Ամբրոքսոլի հ/քլ
Արտադրող
Բորիսովյան ԲՊԳ
Երկիր
Բելառուսի Հանրապետություն
Կատեգորիա
Խորխաբեր միջոցներ
հատ տուփում
20
Շտրիխկոդ
4810201005089,4810201014210
Նկարագրություն
Ամբրոքսոլը կիրառվում է շնչուղիների հիվանդությունների դեպքում, որոնք ուղեկցվում են մածուցիկ խորխի արտադրությամբ և դրա դուրսբերման դժվարությամբ: Նման հիվանդություններից են սուր և քրոնիկ բրոնխիտները, թոքաբորբը, բրոնխիալ ասթման, բրոնխէկտատիկ հիվանդությունը և ՔՕՇՀ-ն:
Դեղը ընդունում են ներքին՝ ուտելուց հետո, բավարար քանակությամբ հեղուկով (ջուր, թեյ կամ մրգային հյութ):
Մեծահասակներին և 12 տարեկանից բարձր երեխաներին խորհուրդ է տրվում ընդունել օրական 1 հաբ (30 մգ) 3 անգամ:
Ամբրոքսոլը չպետք է ընդունել անմիջապես քնելուց առաջ:
- Բարձր զգայունություն ամբրոքսոլի կամ դեղամիջոցի այլ բաղադրիչների նկատմամբ:
- Հղիություն (I եռամսյակ):
- Կրծքով կերակրման շրջան:
- Զգուշությամբ պետք է կիրառել լյարդի և երիկամների ֆունկցիայի խանգարումներ ունեցող հիվանդների մոտ:
- Զգուշությամբ կիրառվում է ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդության սրացման փուլում:
- Հազվագյուտ ժառանգական գալակտոզայի անտանելիություն, Լապպի լակտոզայի դեֆիցիտ կամ գլյուկոզայի և գալակտոզայի ներծծման խանգարում ունեցող հիվանդները չպետք է ընդունեն այս դեղամիջոցը, քանի որ Ամբրոքսոլ, 30 մգ հաբերը պարունակում են լակտոզա:
- Զգուշությամբ պետք է կիրառել բրոնխիալ շարժողունակության խանգարման և լորձի ուժեղացված սեկրեցիայի դեպքում (օրինակ՝ առաջնային թարթիչային դիսկինեզիա):
Պահել չոր, լույսից պաշտպանված տեղում՝ ոչ բարձր քան 25 աստիճան С ջերմաստիճանում:
Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Ամբրոքսոլի հ/քլ
Նմանատիպ ապրանքներ
Ամբրօքսոլ դհտ 30մգ x 20
260 ֏





















