
Առկա էՍանդոզ
ԱՑՑ էքստրա դհտ դյուրալույծ 600մգ x 10
Նաև՝ АЦЦ экстра шип таб. 600мг х 10 · ACC extra effervecent tablets 600mg x 10
Ացետիլցիստեինի հ/քլ / Ацетилцистеина г/хл · Սանդոզ / Сандоз ГмбХ
2 650 ֏
265 ֏ / հատ · 10 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն

Համարժեքներ · −26% էժան
Ֆլուիմուցիլ դհտ դյուրալույծ 600մգ x 10
1 950 ֏
Ազդող նյութ
Ացետիլցիստեինի հ/քլ
Արտադրող
Սանդոզ
Երկիր
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
Կատեգորիա
Խորխաբեր միջոցներ
հատ տուփում
10
Շտրիխկոդ
4030855513598
Նկարագրություն
ԱՑՑ 600 (ացետիլցիստեին) դեղամիջոցը կիրառվում է որպես մուկոլիտիկ միջոց՝ խորխը նոսրացնելու և դրա արտազատումը հեշտացնելու համար՝ շնչառական օրգանների հիվանդությունների ժամանակ, որոնք ուղեկցվում են մածուցիկ, դժվարությամբ արտազատվող խորխի առաջացմամբ: Նման հիվանդություններից են սուր և քրոնիկ բրոնխիտը, տրախեիտը, լարինգիտը, սինուսիտը, թոքաբորբը, բրոնխիալ ասթման, բրոնխէկտազները, մուկովիսցիդոզը: Ացետիլցիստեինը կարող է օգտագործվել նաև որպես հակաթույն պարացետամոլի գերդոզավորման դեպքում:
ԱՑՑ 600 մգ փրփրուն հաբերը նախատեսված են ներքին ընդունման համար՝ ուտելուց հետո: Հաբը պետք է լուծել մեկ բաժակ ջրի մեջ: Պատրաստի լուծույթը պետք է ընդունել անմիջապես լուծվելուց հետո: Բացառիկ դեպքերում թույլատրվում է պատրաստի լուծույթը պահել 2 ժամ: Հավելյալ հեղուկի ընդունումը նպաստում է դեղամիջոցի մուկոլիտիկ ազդեցության ուժեղացմանը: Սուր մրսածության հիվանդությունների դեպքում բուժման կուրսը սովորաբար կազմում է 5-7 օր: Քրոնիկ բրոնխիտի և մուկովիսցիդոզի դեպքում դեղամիջոցը կարող է կիրառվել ավելի երկար ժամանակահատված՝ կանխարգելիչ ազդեցություն ստանալու համար:
Դեղամիջոցը հակացուցված է ացետիլցիստեինի կամ դեղամիջոցի այլ բաղադրիչների նկատմամբ գերզգայունության, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդության սրացման փուլում, կրծքով կերակրման շրջանում, ինչպես նաև մինչև 2 տարեկան երեխաներին (բացառությամբ հակաթույնի կիրառման դեպքերի):
Զգուշությամբ պետք է կիրառել դեղամիջոցը ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդության անամնեզում, բրոնխիալ ասթմայի, օբստրուկտիվ բրոնխիտի, լյարդային և/կամ երիկամային անբավարարության, հիստամինի անտանելիության (գլխացավի, վազոմոտոր ռինիտի, քորի հնարավոր առաջացման պատճառով), կերակրափողի երակների վարիկոզ լայնացման, արյունախխման, թոքային արյունահոսության, մակերիկամների հիվանդությունների և զարկերակային հիպերտենզիայի դեպքում:
Պահել չոր, լույսից պաշտպանված տեղում, երեխաների համար անհասանելի, պոլիպրոպիլենային տուփերում, ոչ ավելի բարձր, քան 30 աստիճան C ջերմաստիճանում:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Ացետիլցիստեինի հ/քլ
Նմանատիպ ապրանքներ
ԱՑՑ էքստրա դհտ դյուրալույծ 600մգ x 10
2 650 ֏











