
Առկա էԲեռլին-Քեմի
Ֆլավամեդ օշարակ 15մգ/5մլ - 100մլ
Նաև՝ Флавамед сироп 15мг/5мл - 100мл · Flavamed syrup 15mg/5ml - 100 ml
Ամբրոքսոլի հ/քլ / Амброксол г/хл. · Բեռլին-Քեմի / Берлин Хеми
1 700 ֏
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն

Համարժեքներ · −13% էժան
Ամբրոլիտին օշարակ 15մգ/5մլ - 100մլ
1 480 ֏
Ազդող նյութ
Ամբրոքսոլի հ/քլ
Արտադրող
Բեռլին-Քեմի
Երկիր
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
Կատեգորիա
Խորխաբեր միջոցներ
Շտրիխկոդ
4013054014936
Նկարագրություն
Ֆլավամեդ օշարակը կիրառվում է շնչուղիների սուր և քրոնիկ հիվանդությունների դեպքում, որոնք ուղեկցվում են խորխի սեկրեցիայի և տեղափոխման խանգարումներով: Նման հիվանդություններից են սուր և քրոնիկ բրոնխիտը, թոքաբորբը, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, բրոնխիալ ասթման՝ խորխի դժվար արտազատմամբ, ինչպես նաև բրոնխոէկտատիկ հիվանդությունը:
Դեղը ընդունել ուտելուց հետո, օգտագործելով չափիչ գդալը: Կիրառման տևողությունը սահմանվում է անհատապես՝ կախված ցուցումներից և հիվանդության ընթացքից: Առանց բժշկի նշանակման Ֆլավամեդ-ը չպետք է ընդունել ավելի քան 4-5 օր:
- Մինչև 2 տարեկան երեխաներին՝ 1/2 չափիչ գդալ (2,5 մլ) Ֆլավամեդ լուծույթ օրական 2 անգամ (որը համապատասխանում է 15 մգ ամբրոքսոլի հիդրոքլորիդի/օր):
- 2-ից 5 տարեկան երեխաներին՝ 1/2 չափիչ գդալ (2,5 մլ) Ֆլավամեդ լուծույթ օրական 3 անգամ (որը համապատասխանում է 22,5 մգ ամբրոքսոլի հիդրոքլորիդի/օր):
- Մեծահասակներին և 12 տարեկանից բարձր երեխաներին՝ սովորաբար ընդունում են 10 մլ (2 չափիչ գդալ) օրական 3 անգամ առաջին 2-3 օրվա ընթացքում, այնուհետև 10 մլ օրական 2 անգամ:
- Բարձր զգայունություն ամբրոքսոլի կամ դեղամիջոցի այլ բաղադրիչների նկատմամբ:
- Ֆրուկտոզայի բնածին անտանելիություն (լուծույթի համար):
- Հղիության առաջին եռամսյակում դեղամիջոցի կիրառումը հակացուցված է:
- Դեղը պետք է նշանակել զգուշությամբ բրոնխների շարժունակության խանգարման և զգալի քանակությամբ սեկրետի առաջացման դեպքում (օրինակ՝ անշարժ թարթիչների հազվադեպ համախտանիշի դեպքում), երիկամային կամ լյարդային անբավարարության դեպքում, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդության դեպքում:
- Մինչև 2 տարեկան երեխաներին (լուծույթ) կիրառել բժշկի նշանակմամբ:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Ամբրոքսոլի հ/քլ
Նմանատիպ ապրանքներ
Ֆլավամեդ օշարակ 15մգ/5մլ - 100մլ
1 700 ֏



















