
Առկա էՈՒՊՍԱ
Ֆերվեքս մեծ./հ կիտրոնի համով x 8
Նաև՝ Фервекс для взрослых со вкусом лимона х 8 · Fervex adults with lemon flavor x8
Պարացետամոլ + ֆենիրամին + վիտ. C / Парацетамол+фенирамин+Вит.С · ՈՒՊՍԱ / УПСА
2 604 ֏
325 ֏ / հատ · 8 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Պարացետամոլ + ֆենիրամին + վիտ. C
Արտադրող
ՈՒՊՍԱ
Երկիր
Ֆրանսիայի Հանրապետություն
Կատեգորիա
Ջերմիջեցնող դեղամիջոցներ
հատ տուփում
8
Շտրիխկոդ
3585550012026,3585552856376
Նկարագրություն
Դեղը խորհուրդ է տրվում կիրառել 15 տարեկանից բարձր երեխաների և մեծահասակների մոտ սուր շնչառական հիվանդությունների, սուր շնչառական վիրուսային վարակների, ռինոֆարինգիտի դեպքում՝ հետևյալ ախտանիշները թեթևացնելու համար.
- ռինորեա
- քթի փակվածություն
- գլխացավ
- մարմնի բարձր ջերմություն
- արցունքահոսություն
- փռշտոց
Ֆերվեքսը ներքին ընդունման համար է՝ օրական 2-3 անգամ 1 պարկուճ, նախընտրելի է ուտելու ընդմիջումներում:
Դեղի ընդունումների միջև ընդմիջումը պետք է կազմի առնվազն 4 ժամ: Լյարդի կամ երիկամների ֆունկցիայի խանգարումներով հիվանդների և տարեց հիվանդների մոտ ընդունումների միջև ընդմիջումը պետք է կազմի առնվազն 8 ժամ:
Բուժման տևողությունը (առանց բժշկի հետ խորհրդակցելու) որպես անալգետիկ միջոց կիրառելիս չպետք է գերազանցի 5 օրը, իսկ որպես ջերմիջեցնող միջոց՝ 3 օրը:
Դեղը պետք է ամբողջությամբ լուծել մեկ բաժակ տաք ջրի մեջ և ստացված լուծույթն անմիջապես խմել:
- Ստամոքս-աղիքային տրակտի էրոզիվ-խոցային ախտահարումներ (սրացման փուլում)
- Լյարդային անբավարարություն
- Փակ անկյունային գլաուկոմա
- Միզուղիների խցանում, որը կապված է շագանակագեղձի հիվանդությունների և միզարձակման խանգարումների հետ
- Պորտալ հիպերտենզիա
- Ալկոհոլիզմ
- Ֆենիլկետոնուրիա
- Գլյուկոզո-6-ֆոսֆատդեհիդրոգենազայի դեֆիցիտ
- Մանկական տարիք (մինչև 15 տարեկան)
- Հղիություն (անվտանգությունը ուսումնասիրված չէ)
- Լակտացիայի շրջան (անվտանգությունը ուսումնասիրված չէ)
- Բարձր զգայունություն պարացետամոլի, ասկորբինաթթվի, ֆենիրամինի կամ դեղի ցանկացած այլ բաղադրիչի նկատմամբ:
Դեղը պետք է պահել երեխաների համար անհասանելի վայրում՝ 15 աստիճան C-ից 25 աստիճան C ջերմաստիճանում:
Պիտանելիության ժամկետը՝ 3 տարի:
Մի օգտագործեք դեղը փաթեթի վրա նշված պիտանելիության ժամկետը լրանալուց հետո:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Պարացետամոլ + ֆենիրամին + վիտ. C
Նմանատիպ ապրանքներ
Ֆերվեքս մեծ./հ կիտրոնի համով x 8
2 604 ֏















