
Առկա էԷգիս
Լիդոկաին աէրոզոլ 10%-38գ
Նաև՝ Лидокаин аэр. 10% - 38г · Lidocaine aerosole 10% - 38g
Լիդոկաինի հիդրոքլորիդ / Лидокаина гидрохлорид · Էգիս / Эгис
2 760 ֏
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Լիդոկաինի հիդրոքլորիդ
Արտադրող
Էգիս
Երկիր
Հունգարիայի Հանրապետություն
Կատեգորիա
Անզգայացման համար
Շտրիխկոդ
5995327164939
Նկարագրություն
Լիդոկաինը (10% աերոզոլ) անգույն սպիրտային լուծույթ է՝ անանուխի բնորոշ հոտով, նախատեսված տեղային կիրառման համար:
Բաղադրություն:
Մեկ սրվակը պարունակում է:
- Ակտիվ նյութ՝ լիդոկաին 3.8 գ (4.8 մգ մեկ դեղաչափում).
- Օժանդակ նյութեր՝ անանուխի յուղ, պրոպիլենգլիկոլ, էթանոլ (96%):
Դեղաթերապևտիկ խումբ՝ Տեղային անզգայացնող միջոցներ:
Լիդոկաինի աերոզոլը կիրառվում է բոլոր դեպքերում, երբ անհրաժեշտ է մաշկի կամ լորձաթաղանթների անզգայացում: Մասնավորապես, այն օգտագործվում է ստոմատոլոգիայում և դիմածնոտային վիրաբուժությունում (օրինակ՝ տեղային անզգայացումից առաջ անզգայացման համար, շարժուն կաթնատամների հեռացման, լորձաթաղանթների կարերի դեպքում), օտորինոլարինգոլոգիայում (քթային արյունահոսությունների, նշագեղձերի հեռացումից առաջ), էնդոսկոպիկ և գործիքային հետազոտությունների ժամանակ (կոկորդի անզգայացում խողովակների ներդրումից առաջ), մանկաբարձությունում և գինեկոլոգիայում (շեքի անզգայացում, հեշտոցային վիրահատությունների ժամանակ), ինչպես նաև մաշկաբանությունում՝ մանր վիրահատությունների ժամանակ մաշկի և լորձաթաղանթների անզգայացման համար:
Դեղամիջոցի դեղաչափը կախված է ցուցումներից և անզգայացվող մակերեսի չափից: Փականի մեկ սեղմումով արտազատվում է 4.8 մգ լիդոկաին: Պլազմայում բարձր կոնցենտրացիաները կանխելու համար կարևոր է կիրառել նվազագույն դեղաչափը, որն ապահովում է բավարար արդյունք: Սովորաբար բավարար է 1-2 ցողում, թեև մանկաբարձությունում կարող է կիրառվել 15-20 և ավելի ցողում (առավելագույն դեղաչափը՝ 40 ցողում 70 կգ մարմնի քաշի համար): Մինչև 2 տարեկան երեխաների մոտ Լիդոկաինի աերոզոլը խորհուրդ է տրվում կիրառել քսելու մեթոդով (թանզիֆե տամպոնով), որպեսզի խուսափել դեղամիջոցի ներշնչման և այրման զգացողության ռիսկից:
Լիդոկաինի աերոզոլը խորհուրդ չի տրվում կիրառել տեղային անզգայացման համար՝ մինչև 8 տարեկան երեխաների նշագեղձերի և ադենոիդների հեռացումից առաջ:
Ոչ բարձր քան +25 աստիճան C:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Լիդոկաինի հիդրոքլորիդ
Նմանատիպ ապրանքներ
Լիդոկաին աէրոզոլ 10%-38գ
2 760 ֏











