
Առկա էՅունիք Ֆարմ․
Ջոսետ օշարակ 100մլ
Նաև՝ Джосет сироп 100мл · Joset syrup 100ml
Սալբուտամոլ / բրոմհեքսին / գվայֆենեզին / մենթոլ / Сальбутамол/бромгексин/гвайфенезин/ментол · Յունիք Ֆարմ․ / Юник Фарм.
2 050 ֏
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Սալբուտամոլ / բրոմհեքսին / գվայֆենեզին / մենթոլ
Արտադրող
Յունիք Ֆարմ․
Երկիր
Հնդկաստանի Հանրապետություն
Կատեգորիա
Խորխաբեր միջոցներ
Շտրիխկոդ
8901086100030
Նկարագրություն
Ջոսետ օշարակ 100մլ
Ջոսետ օշարակը կիրառվում է սուր և քրոնիկ բրոնխաթոքային հիվանդությունների դեպքում, որոնք ուղեկցվում են խորխի արտահոսքի դժվարությամբ: Նման հիվանդություններից են՝ բրոնխիալ ասթմա, քրոնիկ բրոնխիտ, թոքերի էմֆիզեմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ), տրախեոբրոնխիտ, թոքաբորբ, պնևմոկոնիոզ, թոքերի տուբերկուլյոզ:
Դեղը ընդունել ներքին:
- Մինչև 6 տարեկան երեխաներին՝ 1 թեյի գդալ (5 մլ) օրը 3 անգամ:
- 6-ից 12 տարեկան երեխաներին՝ 1-2 թեյի գդալ (5 մլ - 10 մլ) օրը 3 անգամ:
- Մեծահասակներին և 12 տարեկանից բարձր երեխաներին՝ 2 թեյի գդալ (10 մլ) օրը 3 անգամ:
Մի ընդունեք Ջոսետ դեղը հետևյալ վիճակների դեպքում.
- Բարձր զգայունություն դեղի բաղադրիչների նկատմամբ:
- Տախիառիթմիա:
- Միոկարդիտ:
- Աորտալ ստենոզ:
- Ապակոմպենսացված շաքարային դիաբետ:
- Թիրեոտոքսիկոզ:
- Գլաուկոմա:
- Լյարդային և/կամ երիկամային անբավարարություն:
- Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդություն (սրացման փուլում):
- Ստամոքսային արյունահոսություն:
- Հղիություն:
- Կրծքով կերակրման շրջան:
- Ֆրուկտոզայի անտանելիություն:
Զգուշությամբ պետք է կիրառել դեղը շաքարային դիաբետի, զարկերակային գերճնշման, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդության անամնեզի դեպքում; միաժամանակ հակահազային միջոցների, ոչ ընտրողական Betta-ադրենոբլոկատորների, ՄԱՕ ինհիբիտորների հետ:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Նմանատիպ ապրանքներ
Ջոսետ օշարակ 100մլ
2 050 ֏











