
Առկա էՆիժֆարմ
Ցեֆեկոն-Դ մոմ 250մգ x 10
Նաև՝ Цефекон-Д свечи 250мг х 10 · Cefecon-D suppositories 250mg x 10
Պարացետամոլ / Парацетамол · Նիժֆարմ / Нижфарм
470 ֏
47 ֏ / հատ · 10 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Պարացետամոլ
Արտադրող
Նիժֆարմ
Երկիր
Ռուսաստանի Դաշնություն
Կատեգորիա
Ցավազրկողներ
հատ տուփում
10
Շտրիխկոդ
4601026000379,4601026301773
Նկարագրություն
Դեղը կիրառվում է 3 ամսականից մինչև 12 տարեկան երեխաների մոտ՝ որպես.
- ջերմիջեցնող միջոց մրսածության, գրիպի և մանկական վարակիչ հիվանդությունների (ջրծաղիկ, խոզուկ, կարմրուկ, կարմրախտ, քութեշ, կապույտ հազ և այլն), ինչպես նաև պատվաստումից հետո բարձր ջերմությունը իջեցնելու համար;
- ցավազրկող միջոց (թույլ և չափավոր ցավային համախտանիշի դեպքում) ատամնացավի, այդ թվում ատամների ծկթման կամ հեռացման, գլխացավի և միգրենի, կոկորդի ցավի, մկանների և հոդերի ցավի, օտիտի դեպքում ականջի ցավի ժամանակ:
1-ից 3 ամսական երեխաների մոտ պատվաստումից հետո ջերմությունը իջեցնելու համար հնարավոր է դեղամիջոցի միանվագ կիրառումը, դեղամիջոցի կիրառումը բոլոր ցուցումներով հնարավոր է միայն բժշկի նշանակմամբ: Եթե բարելավում չի նկատվում կամ ձեր երեխան դեղամիջոցի կիրառումից 2-3 օր հետո իրեն ավելի վատ է զգում, անհրաժեշտ է դիմել բժշկի:
Ռեկտալ, մաքրող հոգնայից կամ աղիների ինքնաբուխ դատարկումից հետո: Դեղի դոզան հաշվարկվում է՝ կախված տարիքից և մարմնի քաշից, ըստ աղյուսակի: Միանվագ դոզան կազմում է 10-15 մգ/կգ օրական 2-3 անգամ 4-6 ժամ ընդմիջումով: Պարացետամոլի առավելագույն օրական դոզան չպետք է գերազանցի 60 մգ/կգ-ը:
Մի կիրառեք Ցեֆեկոն Դ դեղամիջոցը, եթե ձեր երեխան ունի ալերգիա պարացետամոլի կամ դեղամիջոցի ցանկացած այլ բաղադրիչի նկատմամբ (նշված է ներդիր թերթիկի 6-րդ բաժնում):
Զգուշությամբ կիրառել լյարդի և երիկամների ֆունկցիայի խանգարումների, Ժիլբերի, Դուբին-Ջոնսոնի, Ռոտորի համախտանիշների, արյան համակարգի հիվանդությունների (անեմիա, թրոմբոցիտոպենիա, լեյկոպենիա), գլյուկոզա-6-ֆոսֆատդեհիդրոգենազա ֆերմենտի անբավարարության դեպքում:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Պարացետամոլ
Նմանատիպ ապրանքներ
Ցեֆեկոն-Դ մոմ 250մգ x 10
470 ֏



























