
Առկա էԱլկալոիդ ԱԴ-Սկոպյե
Դիլտիազեմ դհտ պրոլոնգ. 90մգ x 30
Նաև՝ Дилтиазем таб. пролонг. 90мг х 30 · Diltiazem prolonged tablets 90mg x 30
Դիլտիազեմ / Дилтиазем · Ալկալոիդ ԱԴ-Սկոպյե / Алкалоид Скопье
3 000 ֏
100 ֏ / հատ · 30 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Դիլտիազեմ
Արտադրող
Ալկալոիդ ԱԴ-Սկոպյե
Երկիր
Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն
Կատեգորիա
Կրծքային հեղձուկի բուժում
հատ տուփում
30
Շտրիխկոդ
5310001275051
Նկարագրություն
Կիրառվում է զարկերակային հիպերտենզիայի բուժման, ստենոկարդիայի նոպաների, ներառյալ Պրինցմետալի ստենոկարդիայի, և վերփորոքային առիթմիաների նոպաների կանխարգելման համար:
Ընդունել բերանով ամբողջությամբ, խմելով փոքր քանակությամբ ջուր: Դեղահատերը չի կարելի մանրացնել կամ ծամել: Առաջարկվող սկզբնական դեղաչափը 90 մգ է օրական 2 անգամ: Անհրաժեշտության դեպքում դեղաչափը կարող է բարձրացվել մինչև օրական 270-360 մգ, 2 ընդունմամբ: Դեղաչափի փոփոխությունը կատարվում է ոչ շուտ, քան 2 շաբաթ անց: Առավելագույն օրական դեղաչափը 360 մգ է: Դեղաչափի փոփոխությունը կամ բուժման դադարեցումը կատարվում է միայն բժշկի նշանակմամբ:
Գերզգայունություն դեղամիջոցի կամ բենզոթիազեպինի այլ ածանցյալների նկատմամբ, լակտոզայի անհանդուրժողականություն, լակտազի անբավարարություն կամ գլյուկոզա-գալակտոզային մալաբսորբցիա, կարդիոգեն շոկ, սինոատրիալ կամ II և III աստիճանի ատրիովենտրիկուլյար պաշարում առանց սրտի ռիթմավարի, Վոլֆ-Պարկինսոն-Ուայթի կամ Լաուն-Գանոնգ-Լևինի համախտանիշներ նախասրտերի թրթռման կամ ֆիբրիլյացիայի հետ համակցված և առանց սրտի ռիթմավարի, դեկոմպենսացված քրոնիկ սրտային անբավարարություն, սուր սրտային անբավարարություն, ձախ փորոքային անբավարարության նշաններով սրտամկանի ինֆարկտ, սինուսային հանգույցի թուլության համախտանիշ առանց արհեստական ռիթմավարի, արտահայտված զարկերակային հիպոտենզիա, արտահայտված բրադիկարդիա, QRS լայն համալիրով փորոքային տախիկարդիա, հղիություն, կրծքով կերակրման շրջան, մինչև 18 տարեկան տարիք:
Պահել լույսից պաշտպանված վայրում, 15-25 աստիճան ջերմաստիճանում: Պահել երեխաների համար անհասանելի տեղում:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Դիլտիազեմ
Նմանատիպ ապրանքներ
Դիլտիազեմ դհտ պրոլոնգ. 90մգ x 30
3 000 ֏














