
Առկա էՄերկ ԿԳաԱ
Էուտիրոքս դհտ 75մկգ x 100
Նաև՝ Эутирокс таб. 75мкг х 100 · Euthyrox tablets 75 mcg x 100
Լևոթիրոքսին նատրիում / Левотироксин натрия · Մերկ ԿԳաԱ / Мерк КГаА
1 250 ֏
12 ֏ / հատ · 100 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն

Համարժեքներ · −16% էժան
Լ-Թիրօքսին դհտ 75մկգ x 100
1 050 ֏
Ազդող նյութ
Լևոթիրոքսին նատրիում
Արտադրող
Մերկ ԿԳաԱ
Երկիր
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
Կատեգորիա
Վահանաձև գեղձի հիվանդությունների բուժում
հատ տուփում
100
Շտրիխկոդ
4022536876832
Նկարագրություն
Էուտիրոքս (Euthyrox) հաբերը պարունակում են լևոտիրոքսին նատրիում ակտիվ նյութը 75 մկգ դեղաչափով: Հաբերը սպիտակ են, կլոր, երկու կողմից տափակ, ֆասկայով:
Էուտիրոքս պատրաստուկում պարունակվող սինթետիկ լևոտիրոքսինն ազդեցությամբ նույնական է վահանաձև գեղձի կողմից արտազատվող բնական հիմնական հորմոնին: Ծայրամասային օրգաններում այն վերածվում է T3-ի և ցուցաբերում է հատուկ ազդեցություն T3-ռեցեպտորների վրա: Օրգանիզմը ի վիճակի չէ տարբերել էնդոգեն լևոտիրոքսինը էկզոգենից:
Ներքին ընդունման դեպքում լևոտիրոքսինը հիմնականում ներծծվում է բարակ աղիքի վերին հատվածում: Ներծծվում է ընդունված դոզայի մինչև 80%-ը, արյան մեջ առավելագույն կոնցենտրացիան հասնում է ընդունումից մոտ 5-6 ժամ հետո: Էուտիրոքս պատրաստուկի ազդեցության սկիզբը դիտվում է 3-5 օր հետո: Լևոտիրոքսինը ցուցաբերում է չափազանց բարձր կապակցում հատուկ տրանսպորտային սպիտակուցների հետ (մոտ 99.97%): Էուտիրոքս պատրաստուկի կիսատրոհման պարբերությունը միջինը կազմում է 7 օր: Մետաբոլիտներն արտազատվում են երիկամներով և աղիքներով:
- Հիպոթիրեոզ:
- Էուտիրեոիդ խպիպ:
- Տեղակալիչ թերապիա և խպիպի կրկնության կանխարգելում վահանաձև գեղձի վրա կատարված վիրահատական միջամտություններից հետո:
- Սուպրեսիվ և տեղակալիչ թերապիա վահանաձև գեղձի չարորակ նորագոյացությունների դեպքում, հիմնականում վիրահատական բուժումից հետո:
- Դիֆուզ տոքսիկ խպիպ, անտիտիրեոիդ թերապիայի ֆոնի վրա էուտիրեոիդ վիճակի հասնելուց հետո (համակցված կամ մոնոթերապիայի տեսքով):
- Որպես ախտորոշիչ միջոց վահանաձև գեղձի սուպրեսիայի թեստ անցկացնելու համար:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Լևոթիրոքսին նատրիում
Նմանատիպ ապրանքներ
Էուտիրոքս դհտ 75մկգ x 100
1 250 ֏











