
Առկա էՄերկ ԿԳաԱ
Էուտիրոքս դհտ 50մկգ x 100
Նաև՝ Эутирокс таб. 50мкг х 100 · Euthyrox tablets 50mcg x 100
Լևոթիրոքսին նատրիում / Левотироксин натрия · Մերկ ԿԳաԱ / Мерк КГаА
1 150 ֏
11 ֏ / հատ · 100 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Լևոթիրոքսին նատրիում
Արտադրող
Մերկ ԿԳաԱ
Երկիր
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
Կատեգորիա
Վահանաձև գեղձի հիվանդությունների բուժում
հատ տուփում
100
Շտրիխկոդ
4022536876825
Նկարագրություն
Էուտիրոքս-ը կիրառվում է բարորակ էութիրեոիդ խպիպի բուժման, հիպոթիրեոզի դեպքում փոխարինող թերապիայի, վահանաձև գեղձի մասնահատումից հետո խպիպի կրկնության կանխարգելման, ինչպես նաև վահանաձև գեղձի քաղցկեղի դեպքում ֆունկցիայի ճնշման թերապիայի համար:
Դեղամիջոցը օգտագործվում է նաև հիպերթիրեոզի դեպքում հակաթիրեոիդ դեղամիջոցների հետ համակցված թերապիայի կազմում և որպես ախտորոշիչ միջոց՝ թիրեոիդ ճնշման թեստի անցկացման ժամանակ:
Էուտիրոքս-ի օրական դոզան որոշվում է անհատապես՝ կախված ցուցումներից:
Դեղամիջոցն ընդունում են ներքին՝ առավոտյան քաղցած վիճակում, ուտելուց առնվազն 30 րոպե առաջ:
Հաբը պետք է կուլ տալ փոքր քանակությամբ հեղուկով (կես բաժակ ջուր) և չծամել:
Էուտիրոքս-ը հակացուցված է հետևյալ դեպքերում.
- դեղամիջոցի բաղադրիչների նկատմամբ անհատական գերզգայունություն;
- չբուժված թիրեոտոքսիկոզ;
- չբուժված հիպոֆիզային անբավարարություն;
- չբուժված մակերիկամային անբավարարություն:
Բուժումը չպետք է սկսել սուր միոկարդի ինֆարկտի, սուր միոկարդիտի, սուր պանկարդիտի դեպքում:
Հակացուցված է նաև հղիության ընթացքում՝ հակաթիրեոիդ միջոցների հետ համակցված:
Խորհուրդ չի տրվում հազվադեպ հիվանդություններով տառապող հիվանդներին, որոնք կապված են գալակտոզայի անտանելիության, լակտազայի անբավարարության կամ գլյուկոզ-գալակտոզ մալաբսորբցիայի համախտանիշի հետ՝ դեղամիջոցի բաղադրության մեջ լակտոզայի առկայության պատճառով:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Լևոթիրոքսին նատրիում
Նմանատիպ ապրանքներ
Էուտիրոքս դհտ 50մկգ x 100
1 150 ֏












