
Առկա էՏակեդա
Ցերաքսոն ամպ 1000մգ/4մլ x 5
Նաև՝ Цераксон амп. в/в в/м 1000мг/4мл x 5 · Ceraxon ampoules intravenously, intramuscularly1000mg/4ml x 5
Ցիտիկոլին / Цитиколин · Տակեդա / Такеда
4 250 ֏
850 ֏ / հատ · 5 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Ցիտիկոլին
Արտադրող
Տակեդա
Երկիր
Իսպանիայի Թագավորություն
Կատեգորիա
Նոոտրոպ դեղամիջոցներ
հատ տուփում
5
Շտրիխկոդ
8433042020484
Նկարագրություն
- Իշեմիկ ինսուլտի սուր շրջան (համալիր թերապիայի կազմում):
- Իշեմիկ և հեմոռագիկ ինսուլտների վերականգնողական շրջան:
- Գլխուղեղի վնասվածք, սուր (համալիր թերապիայի կազմում) և վերականգնողական շրջան:
- Կոգնիտիվ և վարքային խանգարումներ գլխուղեղի դեգեներատիվ և անոթային հիվանդությունների դեպքում:
- Դեղը նշանակվում է ներերակային կամ միջմկանային:
- Առաջարկվող դոզան կազմում է 500-2000 մգ/օր: Դոզան և բուժման տևողությունը կախված են հիվանդության ախտանիշների ծանրությունից:
- Ներերակային ճանապարհով դեղը նշանակվում է դանդաղ ներերակային ներարկման ձևով (3-5 րոպեի ընթացքում, կախված նշանակված դոզայից) կամ կաթիլային ներերակային ներարկման (40-60 կաթիլ մեկ րոպեում):
- Ներերակային ներմուծման ճանապարհը նախընտրելի է միջմկանայինից: Միջմկանային ներմուծման դեպքում պետք է խուսափել դեղի կրկնակի ներմուծումից նույն տեղում:
- Իշեմիկ ինսուլտի և գլխուղեղի վնասվածքի սուր շրջանում առաջարկվող դոզան կազմում է 1000 մգ յուրաքանչյուր 12 ժամը մեկ՝ ախտորոշումից հետո առաջին օրվանից սկսած. բուժման տևողությունը առնվազն 6 շաբաթ է:
- Բուժումից 3-5 օր հետո (եթե կլման ֆունկցիան չի խանգարվել) հնարավոր է անցում կատարել Ցերաքսոն դեղի բերանային ձևերին:
- Արտահայտված վագոտոնիա (վեգետատիվ նյարդային համակարգի պարասիմպաթիկ մասի տոնուսի գերակշռություն):
- Մինչև 18 տարեկան մանկական և դեռահասության տարիք (անբավարար կլինիկական տվյալների պատճառով):
- Բարձր զգայունություն օգտագործվող դեղամիջոցի բաղադրիչների նկատմամբ:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Ցիտիկոլին
Նմանատիպ ապրանքներ
Ցերաքսոն ամպ 1000մգ/4մլ x 5
4 250 ֏



















