
Առկա էՇերրնգ Պլաու
Ցելեստոդերմ Վ +գարամիցին նրբաքսուք 30գ
Նաև՝ Целестодерм В + Гарамицин крем 30г · Celestoderm V + Garamycin cream 30g
Բետամետազոն + գենտամիցին / Бетаметазон + гентамицин · Շերրնգ Պլաու / Шеринг Плау
2 090 ֏
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն

Համարժեքներ · −32% էժան
Ցելեստոդերմ Վ +Գարամիցին քսուք 30գ
1 420 ֏
Ազդող նյութ
Բետամետազոն + գենտամիցին
Արտադրող
Շերրնգ Պլաու
Երկիր
Բելգիայի Թագավորություն
Կատեգորիա
Մաշկի բորբոքման և վարակների բուժում
Շտրիխկոդ
4814366000392
Նկարագրություն
Ցելեստոդերմ Բ + Գարամիցին քսուքը կիրառվում է գլյուկոկորտիկոստերոիդներով (ԳԿՍ) բուժման ենթակա մաշկային հիվանդությունների տեղային բուժման համար, գենտամիցին զգայուն միկրոօրգանիզմներով պայմանավորված երկրորդական վարակի առկայության դեպքում, կամ եթե կա նման վարակի կասկած: Քսուքը հատկապես արդյունավետ է խոնավ կամ յուղոտ մաշկի հիվանդությունների դեպքում:
- Էկզեմա (ատոպիկ, մանկական, մետաղադրամանման)
- Կոնտակտային դերմատիտ
- Սեբորեային դերմատիտ
- Նեյրոդերմիտ
- Արևային դերմատիտ
- Էքսֆոլիատիվ դերմատիտ
- Ճառագայթային դերմատիտ
- Մաշկային ցան
- Պսորիազ
- Անոգենիտալ և ծերունական քոր
Քսուքը բարակ շերտով քսել մաշկի ախտահարված հատվածներին օրական 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան: Թեթև դեպքերում հնարավոր է մեկանգամյա կիրառում: Կիրառման անհրաժեշտ հաճախականությունը կարող է սահմանել բժիշկը՝ հիմնվելով հիվանդության ծանրության վրա: Բուժման տևողությունը կախված է ախտահարման արտահայտվածության աստիճանից, տեղայնացումից և հիվանդի արձագանքից բուժմանը:
- Դեղամիջոցի բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ գերզգայունություն:
- Մաշկի տուբերկուլյոզ:
- Սիֆիլիսի մաշկային դրսևորումներ:
- Ջրծաղիկ:
- Հասարակ հերպես:
- Մաշկի սնկային հիվանդություններ:
- Պատվաստում և հետպատվաստումային մաշկային ռեակցիաներ:
- Լակտացիայի շրջան (կրծքով կերակրում):
- Հղիություն (մաշկի ընդարձակ հատվածների երկարատև բուժում):
- Մինչև 6 ամսական մանկական տարիք:
Զգուշությամբ դեղամիջոցը պետք է կիրառել հղիության ընթացքում, հատկապես I եռամսյակում, ինչպես նաև մաշկի ընդարձակ հատվածների երկարատև բուժման դեպքում, հատկապես երեխաների մոտ, կամ մաշկի ճաքերի առկայության դեպքում, կամ օկլյուզիոն վիրակապերի օգտագործման դեպքում:
Պահել երեխաների համար անհասանելի վայրում, ոչ բարձր քան 25 աստիճան C ջերմաստիճանում:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Բետամետազոն + գենտամիցին
Նմանատիպ ապրանքներ
Ցելեստոդերմ Վ +գարամիցին նրբաքսուք 30գ
2 090 ֏











