
Առկա էԱրփիմեդ
Բետամեթազոն քսուք 0.1% 15մգ
Նաև՝ Бетаметазон мазь 0.1% - 15г. · Betamethasone ointment 0.1% 15g
Բետամետազոն / Бетаметазон · Արփիմեդ / Арпимед
1 180 ֏
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Բետամետազոն
Արտադրող
Արփիմեդ
Երկիր
Հայաստանի Հանրապետություն
Կատեգորիա
Մաշկի բորբոքման և վարակների բուժում
Շտրիխկոդ
4850001210030
Նկարագրություն
Կիրառվում է մաշկի բորբոքային հիվանդությունների դեպքում, որոնք զգայուն են գլյուկոկորտիկոստերոիդ (ԳԿՍ) թերապիայի նկատմամբ, ինչպիսիք են՝
- էկզեման (ատոպիկ, մանկական, մետաղադրամանման)
- կոնտակտային դերմատիտը
- սեբորեային դերմատիտը
- նեյրոդերմիտը
- արևային դերմատիտը
- էքսֆոլիատիվ դերմատիտը
- ճառագայթային դերմատիտը
- քերծվածքները
- պսորիազը
- անոգենիտալ և ծերունական քորը:
Քսուքը նախատեսված է արտաքին օգտագործման համար: Քսուքի փոքր քանակություն պետք է քսել մաշկի ախտահարված հատվածին օրը 2 անգամ (առավոտյան և երեկոյան): Որոշ հիվանդների համար աջակցող ազդեցությունը կարող է ձեռք բերվել ավելի հազվադեպ կիրառման դեպքում:
Բուժման կուրսը չպետք է գերազանցի 3-4 շաբաթը: Ավելի երկար բուժման կուրսի անհրաժեշտության դեպքում խորհուրդ է տրվում այն անցկացնել բժշկի հսկողության ներքո:
Քրոնիկ հիվանդությունների, ինչպիսին է պսորիազը, կրկնությունները կանխելու համար բուժումը պետք է շարունակվի որոշ ժամանակ՝ բոլոր ախտանշանների անհետանալուց հետո:
6 ամսականից բարձր երեխաներին նշանակում են զգուշությամբ և հնարավորինս կարճ ժամկետով, ընդ որում, չպետք է օգտագործել օկլյուզիոն վիրակապեր:
Դեղը հակացուցված է բետամետազոնի կամ դեղամիջոցի այլ բաղադրիչների նկատմամբ գերզգայունության դեպքում:
- մաշկի բակտերիալ, վիրուսային և սնկային հիվանդությունները (պիոդերմիա, սիֆիլիս, մաշկի տուբերկուլյոզ, ջրծաղիկ, հերպես, ակտինոմիկոզ, բլաստոմիկոզ, սպորոտրիխոզ)
- հետպատվաստումային մաշկային ռեակցիաները
- բաց վերքերը
- տրոֆիկ խոցերը
- ռոզացեան
- կորյակները
- մանկական տարիքը մինչև 6 ամիս
- հղիությունը և կրծքով կերակրման շրջանը:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Բետամետազոն
Նմանատիպ ապրանքներ
Բետամեթազոն քսուք 0.1% 15մգ
1 180 ֏














