
Առկա էԴենկ ֆարմա
Տորաս - Դենկ դհտ 10մգ x 30
Նաև՝ Торас - Денк таб. 10мг х 30 · Toras-Denk tablets 10mg x 30
Տօրասեմիդ / Торасемид · Դենկ ֆարմա / Денк фарма
3 720 ֏
124 ֏ / հատ · 30 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Տօրասեմիդ
Արտադրող
Դենկ ֆարմա
Երկիր
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
Կատեգորիա
Միզամուղներ
հատ տուփում
30
Շտրիխկոդ
4031571052439,4031571068812,4031571071386
Նկարագրություն
Այտուցային համախտանիշ տարբեր ծագման, այդ թվում՝ քրոնիկ սրտային անբավարարության, լյարդի և երիկամների հիվանդությունների դեպքում: Զարկերակային գերճնշում:
Ընդունում են ներքին: Կախված ցուցումներից, դոզան կազմում է 5-20 մգ օրը 1 անգամ: 40 մգ-ից ավելի միանվագ դոզա խորհուրդ չի տրվում, քանի որ դրա ազդեցությունը ուսումնասիրված չէ: Կիրառում են երկարատև կամ մինչև այտուցների անհետացումը:
Գերզգայունություն տորասեմիդի կամ սուլֆոնամիդների նկատմամբ; երիկամային անբավարարություն անուրիայով; լյարդային կոմա և պրեկոմա; ռեֆրակտեր հիպոկալեմիա; ռեֆրակտեր հիպոնատրեմիա; դեհիդրատացիա; մեզի արտահոսքի կտրուկ արտահայտված խանգարումներ ցանկացած էթիոլոգիայի (ներառյալ միակողմանի միզուղիների վնասում); գլիկոզիդային ինտոքսիկացիա; սուր գլոմերուլոնեֆրիտ; սինոատրիալ և ԱՎ-բլոկադա II և III աստիճանի; մանկական և դեռահասության տարիք մինչև 18 տարեկան; հղիություն; ալերգիա սուլֆոնամիդների նկատմամբ (սուլֆանիլամիդային հակամանրէային միջոցներ կամ սուլֆոնիլմիզանյութի պատրաստուկներ):
- զարկերակային հիպոտենզիա;
- հիպովոլեմիա (զարկերակային հիպոտենզիայով կամ առանց դրա);
- մեզի արտահոսքի խանգարումներ (շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա, միզուկի նեղացում կամ հիդրոնեֆրոզ);
- անամնեզում փորոքային առիթմիա;
- սուր միոկարդի ինֆարկտ (կարդիոգեն շոկի զարգացման ռիսկի ավելացում);
- լուծ;
- պանկրեատիտ;
- շաքարային դիաբետ (գլյուկոզայի հանդուրժողականության նվազում);
- լյարդի հիվանդություններ, որոնք բարդացել են ցիռոզով և ասցիտով, երիկամային անբավարարություն, հեպատոռենալ համախտանիշ;
- հոդատապ, հիպերուրիկեմիա;
- անեմիա;
- սրտային գլիկոզիդների, ամինոգլիկոզիդների կամ ցեֆալոսպորինների, կորտիկոստերոիդների կամ ԱԿՏՀ-ի միաժամանակյա կիրառում;
- հիպոկալեմիա;
- հիպոնատրեմիա;
- լակտացիայի շրջան:
Պահել 30 աստիճան C-ից ցածր ջերմաստիճանում, երեխաների համար անհասանելի վայրում:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Տօրասեմիդ
Նմանատիպ ապրանքներ
Տորաս - Դենկ դհտ 10մգ x 30
3 720 ֏













