
Առկա էԼիկվոր
Մանիտոլ լ-թ 10% 500մլ
Նաև՝ Маннитол р-р 10% - 500мл · Mannitol solution 10%- 500ml
Մանիտոլ / Маннитол · Լիկվոր / Ликвор
1 220 ֏
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Մանիտոլ
Արտադրող
Լիկվոր
Երկիր
Հայաստանի Հանրապետություն
Կատեգորիա
Միզամուղներ
Շտրիխկոդ
4850061000961
Նկարագրություն
Մանիտոլը կիրառվում է հետևյալ պայմաններում.
- Ուղեղի այտուց, ներգանգային գերճնշում (երիկամային և/կամ սրտային անբավարարության դեպքում):
- Երիկամների սուր անբավարարություն (օլիգուրիայի փուլում)՝ պահպանված երիկամային ֆիլտրման կարողությամբ:
- Գլաուկոմայի սուր նոպա, ներակնային գերճնշում:
- Բարբիտուրատներով, սալիցիլատներով, լիթիումով, բրոմիդներով թունավորումներ (ստիպողական դիուրեզի համար):
- Վիրահատություններ արտամարմնային արյան շրջանառությամբ (երիկամների իշեմիայի և հեմոլիզի կանխարգելման համար):
- Հեմոլիզի կանխարգելում անհամատեղելի արյան փոխներարկման ժամանակ:
Մանիտոլը ներարկվում է ներերակային (դանդաղ շիթով կամ կաթիլային եղանակով):
- Կանխարգելիչ դոզան կազմում է 0.5 գ/կգ մարմնի քաշի համար:
- Բուժական դոզան կազմում է 1-1.5 գ/կգ մարմնի քաշի համար:
- Օրական դոզան չպետք է գերազանցի 140-180 գ:
- Արտամարմնային արյան շրջանառությամբ վիրահատությունների ժամանակ ներարկվում է 20-40 գ անմիջապես պերֆուզիայի սկսվելուց առաջ:
- Օլիգուրիա ունեցող հիվանդներին նախ պետք է ներերակային կաթիլային եղանակով ներարկել փորձնական դոզա (200 մգ/կգ) 3-5 րոպեի ընթացքում: Եթե 2-3 ժամվա ընթացքում դիուրեզի արագության բարձրացում մինչև 30-50 մլ/ժ չի նկատվում, դեղամիջոցի հետագա ներարկումից պետք է հրաժարվել:
- Գերզգայունություն մանիտոլի նկատմամբ:
- Անուրիա երիկամային խողովակների սուր նեկրոզի ֆոնին:
- Ձախ փորոքային սրտային անբավարարություն (հատկապես թոքերի այտուցով ուղեկցվող):
- Քրոնիկ սրտային անբավարարություն:
- Հեմոռագիկ կաթված:
- Սուբարախնոիդալ արյունազեղում (բացի գանգի տրեպանացիայի ժամանակ արյունահոսությունից):
- Ծանր ջրազրկում:
- Հիպոնատրիեմիա, հիպոքլորեմիա, հիպոկալիեմիա:
Պահել մինչև 25 աստիճան C ջերմաստիճանում՝ լույսից պաշտպանված տեղում: Պահել երեխաների համար անհասանելի տեղում:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Նմանատիպ ապրանքներ
Մանիտոլ լ-թ 10% 500մլ
1 220 ֏











