
Առկա էԱլկալոիդ ԱԴ-Սկոպյե
Թիրեզ դհտ թ/պ 5մգ x 30
Նաև՝ Тирез таб. п/о 5мг х 30 · Tirez coated tablets 5mg x 30
Բիսոպրոլոլի ֆումարատ / Бисопролола фумарат · Ալկալոիդ ԱԴ-Սկոպյե / Алкалоид Скопье
1 020 ֏
34 ֏ / հատ · 30 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն

Համարժեքներ · −25% էժան
Բիպրոլ դհտ 5մգ x 30
760 ֏
Ազդող նյութ
Բիսոպրոլոլի ֆումարատ
Արտադրող
Ալկալոիդ ԱԴ-Սկոպյե
Երկիր
Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն
Կատեգորիա
Առիթմիայի բուժում
հատ տուփում
30
Շտրիխկոդ
5310001221676
Նկարագրություն
Բիսոպրոլոլ Ալկալոիդ (Թիրեզ) դեղամիջոցը կիրառվում է 18 տարեկանից բարձրահասակների մոտ բարձր արյան ճնշման (հիպերտենզիա), կրծքավանդակի ցավի բուժման համար, որն առաջանում է կորոնար զարկերակների նեղացման հետևանքով (սրտի իշեմիկ հիվանդություն՝ կայուն ստենոկարդիա), ինչպես նաև քրոնիկական սրտային անբավարարության դեպքում (երբ սրտի մկանը ի վիճակի չէ բավարար քանակությամբ արյուն մղել՝ մարմնի կարիքները հոգալու համար):
Դեղամիջոցն ընդունում են ներքին ընդունման եղանակով, առավոտյան, քաղցած վիճակում, չծամելով, սկզբնական դեղաչափով՝ 5 մգ օրական 1 անգամ: Անհրաժեշտության դեպքում դեղաչափը մեծացնում են մինչև 10 մգ օրական 1 անգամ: Առավելագույն օրական դեղաչափը կազմում է 20 մգ/օր:
Երիկամների ֆունկցիայի խանգարում ունեցող պացիենտների (կրեատինինի քլիրենսը 20 մլ/րոպեից պակաս) կամ լյարդի ֆունկցիայի արտահայտված խանգարումներ ունեցող պացիենտների մոտ առավելագույն օրական դեղաչափը չպետք է գերազանցի 10 մգ-ը: Տարեց պացիենտների մոտ դեղաչափի կարգավորում չի պահանջվում: Բիսոպրոլոլ Ալկալոիդ դեղամիջոգը նախատեսված չէ մինչև 18 տարեկան երեխաների և դեռահասների համար:
Մի ընդունեք Բիսոպրոլոլ (Թիրեզ) դեղամիջոցը, եթե Դուք ունեք.
- ալերգիա բիսոպրոլոլի կամ դեղամիջոցի ցանկացած այլ բաղադրիչի նկատմամբ:
- սրտի սուր անբավարարություն կամ քրոնիկական սրտային անբավարարություն դեկոմպենսացիայի փուլում, որը պահանջում է ինոտրոպ թերապիա:
- կարդիոգեն շոկ:
- ատրիովենտրիկուլյար (AV) II և III աստիճանի բլոկադա՝ առանց էլեկտրոկարդիոստիմուլյատորի:
- սինոատրիալ բլոկադա:
- սինուսային հանգույցի թուլության համախտանիշ:
- արտահայտված բրադիկարդիա (ՍԱՀ < 50 զարկ/րոպե բուժումը սկսելուց առաջ):
- արյան ճնշման արտահայտված անկում (սիստոլիկ ԱՃ < 90 մմ ս.ս.):
- Պրինցմետալի ստենոկարդիա:
- բրոնխիալ ասթմայի ծանր ձև կամ թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ):
- ծանր ծայրամասային արյան շրջանառության խանգարումներ կամ Ռեյնոյի համախտանիշ:
- ֆեոխրոմոցիտոմա (մակերիկամների ուռուցք), որը բուժվում է:
- մետաբոլիկ ացիդոզ:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Բիսոպրոլոլի ֆումարատ
Նմանատիպ ապրանքներ
Թիրեզ դհտ թ/պ 5մգ x 30
1 020 ֏





















