
Առկա էՐեքորդատի
Զանիդիպ-Ռեկորդատի դհտ թ/պ 10մգ x 28
Նաև՝ Занидип-Рекордати таб. п/о 10мг х 28 · Zanidip-Recordati coated tablets 10mg x 28
Լերկանիդիպինի հիդրոքլորիդ / Лерканидипина гидрохлорид · Րեքորդատի / Рекордати
2 870 ֏
102 ֏ / հատ · 28 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Լերկանիդիպինի հիդրոքլորիդ
Արտադրող
Րեքորդատի
Երկիր
Իտալիայի Հանրապետություն
Կատեգորիա
Առիթմիայի բուժում
հատ տուփում
28
Շտրիխկոդ
4850052730020
Նկարագրություն
<< Զանիդիպ-Ռեկորդատի >> դեղամիջոցը նշանակվում է թեթև և չափավոր էսենցիալ հիպերտենզիայի (առաջնային զարկերակային հիպերտենզիա) բուժման համար մեծահասակ հիվանդների մոտ:
<< Զանիդիպ-Ռեկորդատի >> դեղամիջոցը նշանակվում է ներքին ընդունման համար՝ օրական մեկ անգամ 10 մգ դոզայով, ուտելուց առնվազն 15 րոպե առաջ, նախընտրելի է առավոտյան: Հաբերը պետք է կուլ տալ ամբողջությամբ՝ խմելով բավարար քանակությամբ ջուր: Դոզան կարող է ավելացվել մինչև 20 մգ՝ կախված ձեռք բերված հակահիպերտենզիվ ազդեցությունից: Դոզայի ավելացումը պետք է լինի աստիճանական, քանի որ առավելագույն հակահիպերտենզիվ ազդեցության դրսևորման համար կարող է պահանջվել մոտ 2 շաբաթ: << Զանիդիպ-Ռեկորդատի >> -ն չի կարելի խմել գրեյպֆրուտի հյութի հետ:
- Հղիություն և կրծքով կերակրման շրջան:
- Վերարտադրողական տարիքի կանանց մոտ, ովքեր չեն օգտագործում հուսալի հակաբեղմնավորիչ մեթոդներ:
- Մինչև 18 տարեկան երեխաների տարիք (արդյունավետությունը և անվտանգությունը չեն ուսումնասիրվել):
- Լյարդի ֆունկցիայի ծանր խանգարումներ:
- Երիկամների ֆունկցիայի ծանր խանգարումներ (կրեատինինի քլիրենսը 30 մլ/րոպեից պակաս), ներառյալ հեմոդիալիզի ենթարկվող հիվանդները:
- Անկայուն ստենոկարդիա:
- Ձախ փորոքի արտատար ուղու օբստրուկցիա, ներառյալ աորտայի ստենոզը:
- Միոկարդի ինֆարկտից հետո ընկած շրջան (մինչև 1 ամիս):
- Ցիկլոսպորինի հետ միաժամանակյա կիրառում:
- CYP3A4 իզոֆերմենտի հզոր ինհիբիտորների (կետոկոնազոլ, իտրակոնազոլ, ռիտոնավիր, էրիթրոմիցին, տրոլեանդոմիցին) հետ միաժամանակյա կիրառում:
- Գրեյպֆրուտի կամ գրեյպֆրուտի հյութի հետ միաժամանակյա ընդունում:
- Լակտազի դեֆիցիտ, լակտոզայի անհանդուրժողականություն, գլյուկոզո-գալակտոզային մալաբսորբցիա:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Լերկանիդիպինի հիդրոքլորիդ
Նմանատիպ ապրանքներ
Զանիդիպ-Ռեկորդատի դհտ թ/պ 10մգ x 28
2 870 ֏













