
Առկա էԱնթառամ
Մատիտեղ 30գ
Նաև՝ Спорыша трава 30г · Knotweed herb 30g
Բուժական բույս / Лек растение · Անթառամ / Антарам
370 ֏
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն

Համարժեքներ · −8% էժան
Իշառվույտի խոտ 30գ
340 ֏
Ազդող նյութ
Բուժական բույս
Արտադրող
Անթառամ
Երկիր
Հայաստանի Հանրապետություն
Կատեգորիա
Սպազմոլիտիկներ
Շտրիխկոդ
20070755,4850033390984
Նկարագրություն
Թռչնակերպ հնդկաձավարի (սպորիշի) խոտը կիրառվում է միզաքարային հիվանդության ժամանակ՝ որպես միջոց, որը նպաստում է փոքր կոնկրեմենտների դուրսբերմանը:
Թուրմ պատրաստելու համար մոտ 15 գ (3 ճաշի գդալ) թռչնակերպ հնդկաձավարի խոտը տեղադրում են էմալապատ ամանի մեջ, ավելացնում 200 մլ (1 բաժակ) տաք եռացրած ջուր, փակում կափարիչով և տաքացնում եռացող ջրային բաղնիքում 15 րոպե: Այնուհետև թուրմը սառեցնում են սենյակային ջերմաստիճանում 45 րոպե, քամում, մնացած հումքը քամելով հանում: Ստացված թուրմի ծավալը եռացրած ջրով հասցնում են 200 մլ-ի:
Թուրմն ընդունում են ներքին՝ օրական 2-3 անգամ մինչև ուտելը, 1/2-1/3 բաժակ: Բուժման կուրսը կազմում է 20-25 օր: Կրկնվող կուրսերը (տարեկան ոչ ավելի, քան չորսը) անցկացվում են 10-12 օր հետո: Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում թուրմը թափահարել:
Դեղամիջոցի նկատմամբ գերզգայունություն, հղիություն, կրծքով կերակրման շրջան, մինչև 12 տարեկան երեխաների տարիք, նեֆրոլիթիազ (երիկամներում ավելի քան 6 մմ չափի քարերի առկայություն): Հակացուցումների շարքում նշվում է նաև արյան մակարդելիության բարձրացումը:
Օրիգինալ փաթեթավորմամբ՝ ոչ բարձր քան 25 աստիճան C ջերմաստիճանում: Պատրաստված թուրմը պահել զով տեղում ոչ ավելի, քան 2 օր: Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Բուժական բույս
Նմանատիպ ապրանքներ
Մատիտեղ 30գ
370 ֏






















