
Առկա էՍոֆարմա
Սպազմալգոն սրվ. մ/մ 5մլ x 10
Նաև՝ Спазмалгон в/м 5мл x 10 · Spasmalgon intramuscularly5ml x 10
Մետամիզոլ + պիտոֆենոն + ֆինպիվերինի բրոմիդ / Метамизол + питофенон + финпивериния бромид · Սոֆարմա / Софарма
5 500 ֏
550 ֏ / հատ · 10 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Մետամիզոլ + պիտոֆենոն + ֆինպիվերինի բրոմիդ
Արտադրող
Սոֆարմա
Երկիր
Բուլղարիայի Հանրապետություն
Կատեգորիա
Սպազմոլիտիկներ
հատ տուփում
10
Շտրիխկոդ
3800010613736
Նկարագրություն
Սպազմալգոնը կիրառվում է թույլ կամ չափավոր արտահայտված ցավային համախտանիշի դեպքում, որը կապված է ներքին օրգանների հարթ մկանների սպազմների հետ: Նման վիճակներն են՝
- երիկամային կոլիկա
- միզածորանի և միզապարկի սպազմ
- լեղապարկի կոլիկա
- աղիքային կոլիկա
- լեղուղիների դիսկինեզիա
- հետքոլեցիստէկտոմիկ համախտանիշ
- քրոնիկ կոլիտ
- ալգոդիսմենորեա
- փոքր կոնքի օրգանների հիվանդություններ
Մեծահասակներին դեղամիջոցը ներմուծվում է միջմկանային՝ 2-5 մլ լուծույթ օրական 2-3 անգամ:
Բուժման կուրսի տևողությունը որոշվում է կլինիկական ախտանիշներից և հիվանդության էթիոպաթոգենեզից կախված, սակայն չպետք է գերազանցի 5 օրը:
Առավելագույն օրական դոզան չպետք է գերազանցի 10 մլ (որը համապատասխանում է 5 գ մետամիզոլ նատրիումին):
Թերապևտիկ էֆեկտի բացակայության դեպքում դեղամիջոցի կիրառումը պետք է դադարեցվի:
Լավ կամ բավարար էֆեկտի դեպքում խորհուրդ է տրվում անցնել պերօրալ կամ ռեկտալ կիրառման:
Ներարկման լուծույթը ներմուծելուց առաջ այն պետք է տաքացնել ձեռքերում:
Դեղամիջոցի կիրառումը հակացուցված է հղիության ընթացքում (հատկապես I և III եռամսյակներում):
Լակտացիայի շրջանում Սպազմալգոնի կիրառման անհրաժեշտության դեպքում կրծքով կերակրումը պետք է դադարեցվի դեղը ընդունելու ընթացքում:
Զգուշությամբ նշանակել հետևյալ դեպքերում՝
- երիկամային կամ լյարդային անբավարարություն
- բրոնխիալ ասթմա
- ''ասպիրինային տրիադա'' (բրոնխիալ ասթմա, եղնջացան և սուր ռինիտ, որոնք հրահրվում են ացետիլսալիցիլաթթվի կամ այլ ՈՍՀԴ-ների ընդունմամբ)
- զարկերակային հիպոթենզիայի հակում
- ՈՍՀԴ-ների նկատմամբ բարձր զգայունություն
Դեղամիջոցը պետք է պահել երեխաների համար անհասանելի, չոր, լույսից պաշտպանված տեղում՝ ոչ բարձր քան 25 աստիճան C ջերմաստիճանում:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Մետամիզոլ + պիտոֆենոն + ֆինպիվերինի բրոմիդ
Նմանատիպ ապրանքներ
Սպազմալգոն սրվ. մ/մ 5մլ x 10
5 500 ֏







