
Առկա էՄերկ Շարպ
Սինգուլյար դհտ թ/պ 10մգ x 14
Նաև՝ Сингуляр таб п/о 10мг х 14 · Singular coated tablets 10mg x 14
Մոնթելուկաստ / Монтелукаст · Մերկ Շարպ / Мерк Шарп
6 045 ֏
431 ֏ / հատ · 14 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Մոնթելուկաստ
Արտադրող
Մերկ Շարպ
Երկիր
Նիդերլանդների Թագավորություն
Կատեգորիա
Ասթմայի բուժում
հատ տուփում
14
Շտրիխկոդ
8711141881763
Նկարագրություն
- Բրոնխիալ ասթմայի կանխարգելում և երկարատև բուժում մեծահասակների և 15 տարեկանից բարձր երեխաների մոտ, ներառյալ հիվանդության ցերեկային և գիշերային ախտանիշների կանխարգելումը, բրոնխիալ ասթմայի բուժումը ացետիլսալիցիլաթթվի նկատմամբ գերզգայունություն ունեցող հիվանդների մոտ և ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ պայմանավորված բրոնխոսպազմի կանխարգելումը:
- Սեզոնային և/կամ ամբողջ տարվա ընթացքում դրսևորվող ալերգիկ ռինիտի ցերեկային և գիշերային ախտանիշների թեթևացում մեծահասակների և 15 տարեկանից բարձր երեխաների մոտ:
- Դեղը ընդունում են ներքին՝ օրական 1 անգամ, անկախ սննդի ընդունումից:
- Բրոնխիալ ասթմայի բուժման համար Սինգուլյար-ը պետք է ընդունել երեկոյան:
- Ալերգիկ ռինիտի բուժման ժամանակ դեղը կարելի է ընդունել օրվա ցանկացած ժամի՝ հիվանդի ցանկությամբ:
- Բրոնխիալ ասթմայով և ալերգիկ ռինիտով տառապող հիվանդները պետք է ընդունեն Սինգուլյար-ը երեկոյան:
- Մեծահասակների և 15 տարեկանից բարձր երեխաների համար դոզան կազմում է 10 մգ/օր (1 դեղապատիճ հաբ):
- Սինգուլյար դեղամիջոցի թերապևտիկ ազդեցությունը բրոնխիալ ասթմայի ընթացքը արտացոլող ցուցանիշների վրա զարգանում է առաջին օրվա ընթացքում:
- Չի թույլատրվում դադարեցնել Սինգուլյար-ի ընդունումը ասթմայի սրման շրջանում և սուր նոպաները կանխելու համար շտապ օգնության դեղամիջոցների (կարճատև ազդեցության ինհալացիոն բետա2-ագոնիստներ) կիրառման անհրաժեշտության դեպքում:
- Սինգուլյար-ի բերանային ընդունման արդյունավետությունը սուր ասթմատիկ նոպաների բուժման համար հաստատված չէ, հետևաբար Սինգուլյար հաբերը խորհուրդ չեն տրվում սուր ասթմատիկ նոպաների բուժման համար: Հիվանդներին պետք է հանձնարարել միշտ իրենց մոտ ունենալ շտապ օգնության դեղամիջոցներ ասթմայի նոպաները կանխելու համար (կարճատև ազդեցության ինհալացիոն բետա2-ագոնիստներ):
- Դեղամիջոցի որևէ բաղադրիչի նկատմամբ բարձր զգայունություն:
- Մանկական տարիք մինչև 15 տարեկան:
- Լակտազի անբավարարություն, լակտոզայի անտանելիություն և գլյուկոզա-գալակտոզային մալաբսորբցիա:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Մոնթելուկաստ
Նմանատիպ ապրանքներ
Սինգուլյար դհտ թ/պ 10մգ x 14
6 045 ֏












