
Առկա էՊոլֆա Վարշավա
Սալբուտամոլ դհտ 2մգ x 30
Նաև՝ Сальбутамол таб. 2мг х 30 · Salbutamol tablets 2mg x 30
Սալբուտամոլ / Сальбутамол · Պոլֆա Վարշավա / Польфа Варшава
1 150 ֏
38 ֏ / հատ · 30 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Սալբուտամոլ
Արտադրող
Պոլֆա Վարշավա
Երկիր
Լեհաստանի Հանրապետություն
Կատեգորիա
Ասթմայի բուժում
հատ տուփում
30
Շտրիխկոդ
5900257022587,5900257022730
Նկարագրություն
Սալբուտամոլը կիրառվում է ասթմայի, բրոնխոսպազմների և շնչուղիների դարձելի նեղացումով ուղեկցվող այլ վիճակների բուժման համար: Դեղը ցուցված է մեծահասակների և 6 տարեկանից բարձր երեխաների մոտ կիրառման համար:
- Մեծահասակներ և 12 տարեկանից բարձր երեխաներ: Սկզբնական դոզան կազմում է 2 մգ-ից մինչև 4 մգ օրական ոչ ավելի, քան 3-4 անգամ: Դոզաները պետք է ընդունել ոչ պակաս, քան 6 ժամ ընդմիջումներով: Անբավարար արդյունավետության դեպքում դոզան կարելի է աստիճանաբար ավելացնել, բայց ոչ ավելի, քան 32 մգ օրական:
- 6-12 տարեկան երեխաներ: Առաջարկվող դոզան կազմում է 2 մգ օրական 3-4 անգամ: Առավելագույն օրական դոզան՝ 24 մգ:
- 2-6 տարեկան երեխաներ: Խորհուրդ է տրվում ընդունել 1-2 մգ (0,1 մգ/կգ) 3-4 անգամ:
- Բաց թողնված դոզայի փոխհատուցման համար կրկնակի դոզա չպետք է ընդունել:
- Գերզգայունություն սալբուտամոլի սուլֆատի կամ դեղամիջոցի ցանկացած օժանդակ նյութի նկատմամբ:
- Խորհուրդ չի տրվում դեղը նշանակել կերակրող կանանց՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մոր համար ենթադրվող օգուտը գերազանցում է երեխայի համար հնարավոր ռիսկը:
- Հղիության ընթացքում կիրառումը հնարավոր է միայն ծայրահեղ դեպքում, երբ մոր համար օգուտը գերազանցում է պտղի համար հնարավոր ռիսկը:
- Զգուշությամբ պետք է կիրառել դեղը հետևյալ վիճակների առկայության դեպքում՝ սրտի հիվանդություններ և արյան շրջանառության խանգարումներ (ներառյալ կրծքավանդակի ցավը, միոկարդի հիպոքսիան, սրտի արագացած կամ անկայուն զարկերը, շնչահեղձությունը, արյան բարձր ճնշումը, զարկերակի հաճախացումը), վահանաձև գեղձի գերֆունկցիա, էպիլեպսիա, շաքարային դիաբետ, ինչպես նաև տարեց հիվանդների և երիկամների ու լյարդի ֆունկցիայի խանգարումներ ունեցող հիվանդների մոտ:
Պահել 15 աստիճան C-ից 25 աստիճան C ջերմաստիճանում, չոր, լույսից պաշտպանված տեղում: Պահել երեխաների համար անհասանելի վայրում: Չօգտագործել փաթեթի վրա նշված պիտանելիության ժամկետը լրանալուց հետո:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Սալբուտամոլ
Նմանատիպ ապրանքներ
Սալբուտամոլ դհտ 2մգ x 30
1 150 ֏












