
Առկա էԷգիս
Ռոզուլիպ պլյուս դպճ 20մգ/10մգ x 30
Նաև՝ Розулип плюс капс 20мг/10мг х 30 · Rozulip plus caps 20mg/10mg x30
Ռոզուվաստատին/Էզետիմիբ / Розувастатин/Эзетимиб · Էգիս / Эгис
6 880 ֏
229 ֏ / հատ · 30 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն

Համարժեքներ · −11% էժան
Կլիվաս պլյուս դհտ թ/պ 20մգ/10մգ x 30
6 100 ֏
Ազդող նյութ
Ռոզուվաստատին/Էզետիմիբ
Արտադրող
Էգիս
Երկիր
Հունգարիայի Հանրապետություն
Կատեգորիա
Հիպոլիպիդեմիկ դեղամիջոցներ
հատ տուփում
30
Շտրիխկոդ
5995327156446
Նկարագրություն
Ռոզուլիպ Պլյուս դեղամիջոցը ցուցված է որպես լրացում դիետային առաջնային հիպերխոլեստերինեմիայով (ներառյալ հետերոզիգոտ ընտանեկան հիպերխոլեստերինեմիան) հիվանդների մոտ: Ռոզուլիպ Պլյուսը նշանակվում է որպես փոխարինող թերապիա այն հիվանդներին, որոնց լիպիդային պրոֆիլը համարժեքորեն վերահսկվում է ռոզուվաստատինի և էզետիմիբի առանձին պատրաստուկների միաժամանակյա կիրառմամբ՝ ֆիքսված համակցության մեջ համապատասխան դեղաչափերին համարժեք դեղաչափերով:
Հիվանդները պետք է պահպանեն համապատասխան լիպիդ-իջեցնող դիետա (հիպոխոլեստերինեմիկ դիետա): Ռոզուլիպ Պլյուս դեղամիջոցով բուժման ընթացքում հիվանդները պետք է շարունակեն այս դիետան: Առաջարկվող օրական դոզան 1 պարկուճ է:
- Գերզգայունություն ռոզուվաստատինի, էզետիմիբի կամ դեղամիջոցի կազմի մեջ մտնող ցանկացած բաղադրիչի/օժանդակ նյութի նկատմամբ:
- Լյարդի ակտիվ փուլի հիվանդություններ, ներառյալ շիճուկային տրանսամինազների ակտիվության կայուն բարձրացումը և շիճուկային տրանսամինազների ակտիվության ցանկացած բարձրացումը (> նորմայի վերին սահմանի 3 անգամ (ՆՎՍ)):
- Լյարդի անբավարարության միջին և ծանր աստիճան (Չայլդ-Պյու սանդղակով 7-9 և ավելի բալ):
- Ցիկլոսպորինի միաժամանակյա ընդունում:
- Կանանց մոտ. հղիություն, կրծքով կերակրման շրջան, վերարտադրողական ֆունկցիայով կանանց մոտ հուսալի հակաբեղմնավորման մեթոդների բացակայություն:
- Երիկամների ֆունկցիայի ծանր խանգարումներ (ԿԿ < 30 մլ/րոպե):
- Միոպաթիա:
- Միոտոքսիկ բարդությունների զարգացման նախատրամադրվածություն:
- Մինչև 18 տարեկան երեխաներ և դեռահասներ:
- Սոֆոսբուվիրի/վելպատասվիրի/վոքսիլապրեվիրի միաժամանակյա ընդունում:
Պահել 30 աստիճան C-ից ոչ բարձր ջերմաստիճանում, երեխաների համար անհասանելի վայրում:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Ռոզուվաստատին/Էզետիմիբ
Նմանատիպ ապրանքներ
Ռոզուլիպ պլյուս դպճ 20մգ/10մգ x 30
6 880 ֏



















