
Առկա էՅադրան
Ռոզամետ նրբաքսուք 1% 25գ
Նաև՝ Розамет крем 1% 25г · Rosamet cream 1% 25g
Մետրոնիդազոլ / Метронидазол · Յադրան / Ядран
1 130 ֏
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Մետրոնիդազոլ
Արտադրող
Յադրան
Երկիր
Կիպրոսի Հանրապետություն
Կատեգորիա
Մաշկի բորբոքման և վարակների բուժում
Շտրիխկոդ
3856013212049
Նկարագրություն
Ռոզամետ 1% 25գ կրեմը կիրառվում է ռոզացեայի բուժման համար: Այն արդյունավետ է վարդագույն և վուլգար ակնեի (acne rozacea, acne vulgaris) դեպքում բորբոքված պապուլների, պուստուլների և էրիթեմայի նկատմամբ: Այն կարող է կիրառվել նաև բալանոպոստիտի և վուլվովագինիտի դեպքում:
Կրեմը նախատեսված է միայն արտաքին օգտագործման համար: Մեծահասակները պետք է Ռոզամետ կրեմը բարակ շերտով քսեն նախապես մաքրված մաշկի ախտահարված հատվածներին օրական երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան: Խուսափել կրեմի շփումից աչքերի, շուրթերի և քթի լորձաթաղանթների հետ: Կրեմը քսելուց առաջ մաշկի ախտահարված հատվածը պետք է լվանալ տաք ջրով կամ մեղմ լվացող միջոցով, որը չի առաջացնում մաշկի գրգռում: Կրեմը քսելուց հետո հնարավոր է օգտագործել կոսմետիկ միջոցներ, որոնք չունեն կոմեդոգեն և կապող հատկություններ: Բուժման միջին տևողությունը կազմում է 3-4 ամիս: Մաշկի գրգռման նշանների դեպքում պետք է նվազեցնել քսելու հաճախականությունը, ժամանակավորապես դադարեցնել կամ ընդհատել դեղամիջոցի կիրառումը և խորհրդակցել բժշկի հետ:
- Գերզգայունություն մետրոնիդազոլի կամ դեղամիջոցի այլ բաղադրիչների նկատմամբ:
- Մինչև 18 տարեկան երեխաների տարիք:
Դեղամիջոցը պետք է պահել երեխաների համար անհասանելի տեղում՝ ոչ բարձր քան 25 աստիճան C ջերմաստիճանում: Դեղամիջոցի պիտանելիության ժամկետը 2 տարի է: Տուփի առաջին բացումից հետո պիտանելիության ժամկետը կազմում է 2 ամիս:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Մետրոնիդազոլ
Նմանատիպ ապրանքներ
Ռոզամետ նրբաքսուք 1% 25գ
1 130 ֏






















