
Առկա էԴոսֆարմ
Օքսիվին քթի ցողացիր 0.05%-10մլ
Նաև՝ Оксивин спрей наз, 0.05% - 10мл · Oxyvin nasal spray 0.05%- 10ml
Օքսիմետազոլինի հիդրոքլորիդ / Оксиметазолина г/х · Դոսֆարմ / Досфарм ТОО
2 500 ֏
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն

Համարժեքներ · −68% էժան
Նազիլոք քթի կաթ 0.05% - 10մլ
810 ֏
Ազդող նյութ
Օքսիմետազոլինի հիդրոքլորիդ
Արտադրող
Դոսֆարմ
Երկիր
Ղազախստանի Հանրապետություն
Կատեգորիա
Հարբուխի բուժում
Շտրիխկոդ
4870203070881
Նկարագրություն
- Սուր, ալերգիկ, վազոմոտոր ռինիտ:
- Ռինոսինուսիտ:
- Եվստախիիտ, որը կապված է ռինիտի հետ:
- Քթի խոռոչի լորձաթաղանթի այտուցի վերացում ախտորոշիչ պրոցեդուրաներից առաջ:
Դեղը կիրառվում է ինտրանազալ:
6 տարեկանից բարձր երեխաների և մեծահասակների համար խորհուրդ է տրվում օրական 2-3 անգամ 1 ներարկում յուրաքանչյուր քթանցքում: Բուժման կուրսը չպետք է գերազանցի 5-7 օրը:
Ճիշտ ներարկման համար անհրաժեշտ է հանել պաշտպանիչ կափարիչը, զգուշորեն սեղմել պլաստիկ ծայր-ցողացիրը 1-2 անգամ, մինչև լուծույթի հայտնվելը: Այնուհետև շշի ծայրը պետք է տեղադրել քթանցքում, արագ և կտրուկ սեղմել ցողացիրը 1 անգամ և հանել ծայրը՝ առանց ցողացիրը բաց թողնելու:
Խորհուրդ չի տրվում օգտագործել դեղը օրական երեք անգամից ավելի: Չպետք է ինքնուրույն գերազանցել առաջարկվող դոզաները և կիրառել դեղը 5-7 օրից ավելի, քանի որ անոթասեղմիչ դեղերի երկարատև կամ հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել արդյունավետության նվազման և քթի լորձաթաղանթների ատրոֆիայի:
- Բարձր զգայունություն դեղի բաղադրիչների նկատմամբ (ակտիվ նյութի կամ օժանդակ նյութերի):
- Ատրոֆիկ ռինիտ:
- Արտահայտված աթերոսկլերոզ:
- Քրոնիկ սրտային անբավարարություն:
- Առիթմիաներ:
- Զարկերակային հիպերտենզիա:
- Քրոնիկ երիկամային անբավարարություն:
- Շագանակագեղձի հիպերպլազիա:
- Մոնոամինօքսիդազի (ՄԱՕ) ինհիբիտորների միաժամանակյա ընդունումը և դրանց ընդունումն ավարտելուց հետո մինչև 14 օրվա ժամանակահատվածը:
- Շաքարային դիաբետ:
- Թիրեոտոքսիկոզ, հիպերթիրեոզ:
- Փակ անկյունային գլաուկոմա:
- Աչքի ծանր հիվանդություններ:
- Ֆեոքրոմոցիտոմա:
- Պորֆիրիա:
- Մինչև 6 տարեկան երեխաների տարիք (Օքսիվին-ԴՖ 0,05%-ի համար):
- Վիճակը տրանսսֆենոիդալ հիպոֆիզէկտոմիայից կամ կարծր ուղեղապատյանի վրա կատարված այլ վիրահատական միջամտություններից հետո:
Պահել լույսից պաշտպանված տեղում, ոչ բարձր քան 25 աստիճան С ջերմաստիճանում:
Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Օքսիմետազոլինի հիդրոքլորիդ
Նմանատիպ ապրանքներ
Օքսիվին քթի ցողացիր 0.05%-10մլ
2 500 ֏



















