
Առկա էԱրսանիտ
Գալոզիլոք քթի կաթ 0.05% - 10մլ
Նաև՝ Галозилок капли 0.05 % - 10мл · Galoziloc drops 0.05% - 10ml
Քսիլոմեթազոլին / Ксилометазолин · Արսանիտ / Арсанит
420 ֏
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Քսիլոմեթազոլին
Արտադրող
Արսանիտ
Երկիր
Հայաստանի Հանրապետություն
Կատեգորիա
Հարբուխի բուժում
Շտրիխկոդ
4850042810442
Նկարագրություն
Հալոզիլոկ դեղամիջոցի նկարագրություն
Հալոզիլոկ դեղամիջոցը կիրառվում է հետևյալ պայմաններում:
- Սուր շնչառական հիվանդություններ՝ ռինիտի երևույթներով:
- Սուր ալերգիկ ռինիտ:
- Պոլինոզ:
- Սուր և քրոնիկական սինուսիտ:
- Եվստախիտ:
- Միջին օտիտ (քթըմպանի լորձաթաղանթի այտուցը նվազեցնելու համար):
- Հիվանդի նախապատրաստումը քթի անցուղիներում ախտորոշիչ մանիպուլյացիաների համար:
Քթի կաթիլներ 0.05% դեղատոմսով նշանակվում են 2-ից 6 տարեկան երեխաներին՝ յուրաքանչյուր քթանցքի մեջ 1-2 կաթիլ օրական 1-2 անգամ: Դեղամիջոցը չպետք է կիրառել օրական 3 անգամից ավելի՝ 7 օրից ոչ ավելի տևողությամբ: Մի գերազանցեք առաջարկվող դեղաչափերը ինքնուրույն և մի կիրառեք դեղամիջոցը 7 օրից ավելի:
Հալոզիլոկ դեղամիջոցը հակացուցված է հետևյալ դեպքերում.
- Զարկերակային հիպերտենզիա:
- Տախիկարդիա:
- Արտահայտված աթերոսկլերոզ:
- Գլաուկոմա:
- Ատրոֆիկ ռինիտ:
- Հիպերթիրեոզ:
- Վիրահատական միջամտություններ ուղեղի թաղանթների վրա (անամնեզում):
- Մինչև 2 տարեկան երեխաներ (Հալոզիլոկ 0,05% դեղամիջոցի համար):
- Բարձր զգայունություն դեղամիջոցի բաղադրիչների նկատմամշ:
- Հղիություն:
Զգուշությամբ պետք է ընդունել դեղամիջոցը շաքարային դիաբետի, III-IV ֆունկցիոնալ դասի կրծքային անգինայի, շագանակագեղձի հիպերպլազիայի դեպքում: Զգուշությամբ պետք է կիրառել դեղամիջոցը լակտացիայի շրջանում միայն մոր համար օգուտի և նորածին երեխայի համար ռիսկի հարաբերակցության մանրակրկիտ գնահատումից հետո, չթույլատրելով առաջարկվող դեղաչափի գերազանցում:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Քսիլոմեթազոլին
Նմանատիպ ապրանքներ
Գալոզիլոք քթի կաթ 0.05% - 10մլ
420 ֏





















