
Առկա էՕնլայնֆարմ․
Նեյրոմիդին դհտ 20մգ x 50
Նաև՝ Нейромидин таб 20мг х 50 · Neuromidin tablets 20mg x 50
Իպիդակրին / Ипидакрин · Օնլայնֆարմ․ / Олайнфарм.
12 300 ֏
246 ֏ / հատ · 50 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն

Համարժեքներ · −20% էժան
Իպիգրիքս դհտ 20մգ x 50
9 900 ֏
Ազդող նյութ
Իպիդակրին
Արտադրող
Օնլայնֆարմ․
Երկիր
Լատվիայի Հանրապետություն
Կատեգորիա
Նյարդային համակարգի բուժում
հատ տուփում
50
Շտրիխկոդ
4750258314157
Նկարագրություն
Նեյրոմիդին դեղամիջոցը կիրառվում է հետևյալ պայմանների դեպքում:
- Ծայրամասային նյարդային համակարգի հիվանդություններ՝ մոնո- և պոլինևրոպաթիա, պոլիռադիկուլոպաթիա, միաստենիա, տարբեր ծագման միաստենիկ համախտանիշ:
- Կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններ՝ բուլբար պարալիզներ և պարեզներ; կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարումների վերականգնողական շրջան, որոնք ուղեկցվում են շարժողական և/կամ ճանաչողական խանգարումներով:
- Աղիքների ատոնիայի բուժում և կանխարգելում:
Դեղաչափերը և բուժման տևողությունը որոշվում են անհատապես՝ կախված հիվանդության ծանրության աստիճանից: Հարկ է խստորեն պահպանել կիրառվող դեղաչափի ձևի համապատասխանությունը կիրառման ցուցումներին և դեղաչափման ռեժիմին:
Դեղամիջոցը նշանակվում է ներքին ընդունման համար՝ 20 մգ (1 հաբ) օրական 2-3 անգամ՝ 1-2 շաբաթվա ընթացքում: Եթե հերթական դեղաչափը ժամանակին չի ընդունվել, այն լրացուցիչ ընդունել չի թույլատրվում: Առավելագույն օրական դեղաչափը կազմում է 200 մգ:
- Գերզգայունություն դեղամիջոցի ցանկացած բաղադրիչի նկատմամբ:
- Էպիլեպսիա:
- Էքստրապիրամիդային հիվանդություններ հիպերկինեզներով:
- Ստենոկարդիա և արտահայտված բրադիկարդիա:
- Բրոնխիալ ասթմա:
- Աղիքների կամ միզուղիների մեխանիկական անանցանելիություն:
- Վեստիբուլյար խանգարումներ:
- Ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդություն սրացման փուլում:
- Հղիություն (դեղամիջոցը բարձրացնում է արգանդի տոնուսը) և կրծքով կերակրման շրջան:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Իպիդակրին
Նմանատիպ ապրանքներ
Նեյրոմիդին դհտ 20մգ x 50
12 300 ֏










