
Առկա էԷգիս
Ալզեպիլ դհտ թ/պ 5մգ x 28
Նաև՝ Алзепил таб. п/о 5мг х 28 · Alzepil coated tablets 5mg x 28
Դոնեպեզիլ / Донепезил · Էգիս / Эгис
7 520 ֏
268 ֏ / հատ · 28 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Դոնեպեզիլ
Արտադրող
Էգիս
Երկիր
Հունգարիայի Հանրապետություն
Կատեգորիա
Նյարդային համակարգի բուժում
հատ տուփում
28
Շտրիխկոդ
5995327132167,5995327175072
Նկարագրություն
Ալզեպիլ դեղամիջոցը կիրառվում է թեթև և միջին ծանրության ալցհայմերյան տիպի դեմենցիայի սիմպտոմատիկ բուժման համար՝ 18 տարեկանից բարձր չափահաս հիվանդների մոտ:
Ալզեպիլ դեղամիջոցը խորհուրդ է տրվում ընդունել ներքին ընդունմամբ, օրը մեկ անգամ, երեկոյան քնելուց առաջ, անկախ սննդի ընդունումից:
Բուժումը սկսում են օրական 5 մգ դոզայից և շարունակում առնվազն 4 շաբաթ՝ դոնեպեզիլի հավասարակշռված կոնցենտրացիաների հասնելու և թերապիայի վաղ կլինիկական արդյունքը գնահատելու համար: 1 ամիս անց դեղամիջոցի դոզան կարող է ավելացվել մինչև օրական 10 մգ, ինչը առավելագույն առաջարկվող օրական դոզան է: Օրական 10 մգ-ը գերազանցող դոզաները կլինիկական հետազոտություններում չեն ուսումնասիրվել: Աջակցող թերապիան կարող է շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում է թերապևտիկ արդյունքը, որը պետք է պարբերաբար գնահատվի: Թերապևտիկ արդյունքի բացակայության դեպքում պետք է քննարկել բուժումը դադարեցնելու հնարավորությունը: Դեղամիջոցի դադարեցումից հետո կարող է դիտվել բուժման բարենպաստ ազդեցության աստիճանական նվազում:
Մի ընդունեք Ալզեպիլ դեղամիջոցը.
- եթե ունեք ալերգիա դոնեպեզիլի կամ դեղամիջոցի ցանկացած այլ բաղադրիչի նկատմամբ:
- եթե Դուք 18 տարեկանից ցածր եք:
- հղիության և կրծքով կերակրման շրջանում:
- Դոնեպեզիլը չի կարելի նշանակել ացետիլխոլինէսթերազայի (ԱԽԷ) ինհիբիտորների, խոլինոմիմետիկների և խոլինոբլոկատորների հետ միաժամանակ:
- Դեղամիջոցի կիրառումը ծանր լյարդային անբավարարություն ունեցող հիվանդների մոտ չի ուսումնասիրվել:
Դեղամիջոցը պետք է պահել երեխաների համար անհասանելի վայրում՝ ոչ բարձր քան 30 աստիճան C ջերմաստիճանում:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Դոնեպեզիլ
Նմանատիպ ապրանքներ
Ալզեպիլ դհտ թ/պ 5մգ x 28
7 520 ֏











