
Առկա էԱրփիմեդ
Մեբենդազոլ դհտ 100մգ x 10
Նաև՝ Мебендазол таб. 100мг х 10 · Mebendazole tablets 100mg x 10
Մեբենդազոլ / Мебендазол · Արփիմեդ / Арпимед
560 ֏
56 ֏ / հատ · 10 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Մեբենդազոլ
Արտադրող
Արփիմեդ
Երկիր
Հայաստանի Հանրապետություն
Կատեգորիա
Հակաճիճվային
հատ տուփում
10
Շտրիխկոդ
4850001210252
Նկարագրություն
Մեբենդազոլը կիրառվում է հետևյալ հելմինտոզների դեպքում՝ էնտերոբիոզ, ասկարիդոզ, տրիխոցեֆալոզ, անկիլոստոմիդոզ, տենիոզ, ստրոնգիլոիդոզ և խառը հելմինտոզներ, տրիխինելոզ, էխինոկոկոզ:
- Էնտերոբիոզի դեպքում՝ Մեծահասակներին և 10 տարեկանից բարձր երեխաներին նշանակվում է 100 մգ մեկ անգամ: 2-ից 10 տարեկան երեխաներին՝ 25-50 մգ մեկ անգամ: Վերինվազիայի բարձր հավանականության դեպքում ընդունումը կրկնվում է 2-4 շաբաթ անց նույն դեղաչափով: Խորհուրդ է տրվում միաժամանակ բուժել ընտանիքի բոլոր անդամներին:
- Ասկարիդոզի, տրիխոցեֆալոզի, անկիլոստոմիդոզի, տենիոզի, ստրոնգիլոիդոզի և խառը հելմինտոզների դեպքում՝ 100 մգ առավոտյան և երեկոյան 3 օրվա ընթացքում:
- Տրիխինելոզի դեպքում՝ 200-400 մգ օրական 3 անգամ 3 օրվա ընթացքում, իսկ 4-րդից 10-րդ օրը՝ 400-500 մգ օրական 3 անգամ:
- Էխինոկոկոզի դեպքում՝ 500 մգ օրական 2 անգամ առաջին 3 օրը, այնուհետև նույն դեղաչափով օրական 3 անգամ հաջորդ 3 օրը: Այնուհետև կիրառվում է 25-30 մգ/կգ/օր դեղաչափով 3-4 ընդունումով:
Լյարդի ֆունկցիայի արտահայտված խանգարումներ, հղիություն, լակտացիա (կրծքով կերակրում), մինչև 2 տարեկան երեխաների տարիքը, գերզգայունություն մեբենդազոլի նկատմամբ:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Մեբենդազոլ
Նմանատիպ ապրանքներ
Մեբենդազոլ դհտ 100մգ x 10
560 ֏







