
Առկա էՐեմեդիքա ԼՏԴ
Զեստավալ դհտ 200մգ x 2
Նաև՝ Зеставал таб. 200мг х 2 · Zestaval tablets 200mg x 2
Ալբենդազոլ / Албендазол · Րեմեդիքա ԼՏԴ / Ремедика ЛТД
3 600 ֏
1 800 ֏ / հատ · 2 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Ալբենդազոլ
Արտադրող
Րեմեդիքա ԼՏԴ
Երկիր
Կիպրոսի Հանրապետություն
Կատեգորիա
Հակաճիճվային
հատ տուփում
2
Շտրիխկոդ
5290665003118
Նկարագրություն
<< Զեստավալը >> ցուցված է հետևյալ ինվազիաների դեպքում՝ ասկարիդոզ; էնտերոբիոզ (սրատուտ); էխինոկոկոզ; լյամբլիոզ երեխաների մոտ; հիմենոլեպիդոզ (գաճաճ երիզորդ); տենիոզ (խոզի երիզորդ); տրիխոցեֆալոզ (մազագլուխ); տրիխինելոզ; անկիլոստոմիդոզ և նեկատորոզ; գնատոստոմոզ; larva migrans մաշկային համախտանիշ; կլոնորխոզ; հեպատիկոլիազ; նեյրոցիստիցերկոզ; ստրոնգիլոիդոզ; տոքսոկարոզ; օպիստորխոզ:
Դեղը ընդունվում է ներքին, ուտելիքի հետ միասին, բժշկի նշանակման համաձայն: Եթե ապաքինումը չի սկսվում 3 շաբաթվա ընթացքում, կարող է նշանակվել բուժման երկրորդ կուրս: Այն հիվանդների համար, ովքեր չեն կարող ամբողջությամբ կուլ տալ հաբը, խորհուրդ է տրվում այն մանրացնել և խմել քիչ քանակությամբ ջրով:
Ստանդարտ դեղաչափը աղիքային ինվազիաների և ''larva migrans'' մաշկային համախտանիշի դեպքում.
- Էնտերոբիոզ, ասկարիդոզ, անկիլոստոմիդոզ, նեկատորոզ, տրիխոցեֆալոզ:
- 1-ից 2 տարեկան՝ 1 հաբ (200մգ) օրական 1 անգամ միանվագ:
- 2 տարեկանից բարձր՝ 2 հաբ (400մգ) օրական 1 անգամ միանվագ:
- Ստրոնգիլոիդոզ, տենիոզ, հիմենոլեպիդոզ՝ 2 հաբ (400մգ) օրական 1 անգամ, 3 օր: Հիմենոլեպիդոզի դեպքում խորհուրդ է տրվում կրկնել 3-օրյա կուրսը նախորդ կուրսից 10-ից 21-րդ օրերի ընթացքում:
- Կլոնորխոզ, օպիստորխոզ՝ 2 հաբ (400մգ) օրական 2 անգամ, 3 օր:
- ''Larva Migrans'' մաշկային համախտանիշ՝ 2 հաբ (400մգ) օրական 1 անգամ, 1-3 օր:
- Լյամբլիոզ՝ 2-ից 12 տարեկան՝ 2 հաբ (400մգ) օրական 1 անգամ, 5 օր:
Դեղաչափման ռեժիմը սահմանվում է անհատապես՝ կախված տարիքից, մարմնի քաշից և ինվազիայի ծանրության աստիճանից: Մինչև 6 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում նշանակել դեղը բարձր դեղաչափերով: >60կգ մարմնի քաշ ունեցող հիվանդների համար << Զեստավալի >> դոզան կազմում է 2 հաբ (400մգ) օրական 2 անգամ: <60կգ մարմնի քաշ ունեցող հիվանդներին << Զեստավալը >> նշանակվում է 15մգ/կգ/օր հաշվարկով՝ 2 ընդունմամբ: Առավելագույն օրական դոզան կազմում է 4 հաբ (800մգ):
Աչքի ցանցաթաղանթի պաթոլոգիա; հղիություն; լակտացիայի շրջան (կրծքով կերակրում); բարձր զգայունություն դեղի բաղադրիչների նկատմամբ; մինչև 1 տարիքը:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Ալբենդազոլ
Նմանատիպ ապրանքներ
Զեստավալ դհտ 200մգ x 2
3 600 ֏







