
Առկա էԲորիսովյան ԲՊԳ
Լոպերամիդ հ/ք դպճ 2մգ x 10
Նաև՝ Лоперамид капс 2мг х 10 · Loperamid capsules 2mg x 10
Լոպերամիդ / Лоперамид · Բորիսովյան ԲՊԳ / Борисовский ХФЗ
130 ֏
13 ֏ / հատ · 10 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Լոպերամիդ
Արտադրող
Բորիսովյան ԲՊԳ
Երկիր
Բելառուսի Հանրապետություն
Կատեգորիա
Հակալուծային դեղամիջոցներ
հատ տուփում
10
Շտրիխկոդ
4850052730327
Նկարագրություն
Լոպերամիդը կիրառվում է սուր և քրոնիկ փորլուծության սիմպտոմատիկ բուժման համար տարբեր ծագումնաբանության դեպքում (ալերգիկ, հուզական, դեղորայքային, ճառագայթային; սննդակարգի և սննդի որակական բաղադրության փոփոխության, նյութափոխանակության և ներծծման խանգարումների դեպքում): Այն օգտագործվում է նաև որպես օժանդակ դեղամիջոց վարակիչ փորլուծության դեպքում և աղիքային պարունակության կարգավորման համար իլեոստոմա ունեցող հիվանդների մոտ:
Կապսուլներն ընդունում են ներքին ընդունմամբ, չծամելով, ջրով խմելով:
- Մեծահասակներին: Սուր փորլուծության դեպքում սկզբում նշանակվում է 2 կապսուլա (4 մգ), այնուհետև 1 կապսուլա (2 մգ) աղիքային ամեն մի ակտից հետո՝ հեղուկ կղանքի դեպքում: Քրոնիկ փորլուծության դեպքում առաջին դոզան կազմում է 2 մգ, իսկ պահպանողական դոզան ընտրվում է այնպես, որ կղանքի հաճախականությունը լինի օրական 1-2 անգամ (2-12 մգ/օր): Մեծահասակների համար սուր և քրոնիկ փորլուծության դեպքում առավելագույն օրական դոզան կազմում է 8 կապսուլա (16 մգ):
- 6 տարեկանից բարձր երեխաներին: Սուր փորլուծության դեպքում նշանակվում է 1 կապսուլա (2 մգ) աղիքային ամեն մի ակտից հետո՝ հեղուկ կղանքի դեպքում: Երեխաների համար առավելագույն օրական դոզան կազմում է 3 կապսուլա (6 մգ):
Լոպերամիդը հակացուցված է լոպերամիդի նկատմամբ գերզգայունության, աղիքային անանցանելիության, փորկապության, որովայնի փքվածության, սուբիլեուսի, սուր դիզենտերիայի (որպես մոնոթերապիա), սուր խոցային կոլիտի, լայն սպեկտրի հակաբիոտիկների կիրառման հետևանքով առաջացած պսևդոմեմբրանոզ կոլիտի դեպքում: Այն հակացուցված է նաև հղիության I եռամսյակում, կրծքով կերակրման շրջանում և մինչև 4 տարեկան երեխաներին (Լոպերամիդ-Աքրիխին կապսուլները չեն նշանակվում մինչև 6 տարեկան երեխաներին, դեղը հակացուցված է մինչև 2 տարեկան երեխաներին): Զգուշությամբ է կիրառվում լյարդի ֆունկցիայի խանգարումներ ունեցող հիվանդների մոտ:
Դեղը պետք է պահել չոր, լույսից պաշտպանված, երեխաների համար անհասանելի տեղում՝ ոչ բարձր քան 25 աստիճան C ջերմաստիճանում:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Լոպերամիդ
Նմանատիպ ապրանքներ
Լոպերամիդ հ/ք դպճ 2մգ x 10
130 ֏






