
Առկա էԿՌԿԱ
Կո-Վամլոսետ դհտ 10մգ /160մգ/12,5մգ x 30
Նաև՝ Ко - Вамлосет таб. 10мг/160мг/12,5мг х 30 · Ko-Vamloset tablets 10mg/160mg/12.5mg x 30
Ամլոդիպին + վալսարտան+հիդրոքլորթիազիդ / Амлодипин + валсартан+гидрохлортиазид · ԿՌԿԱ / КРКА
4 220 ֏
140 ֏ / հատ · 30 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Ամլոդիպին + վալսարտան+հիդրոքլորթիազիդ
Արտադրող
ԿՌԿԱ
Երկիր
Սլովենիայի Հանրապետություն
Կատեգորիա
Բարձր ճնշման դեմ
հատ տուփում
30
Շտրիխկոդ
3838989755027,4610017700938
Նկարագրություն
Կո-Վամլոսետ դեղամիջոցը նշված է մեծահասակների մոտ II և III աստիճանի զարկերակային հիպերտենզիայի բուժման համար:
Կո-Վամլոսետ դեղամիջոցը պետք է ընդունել ներքին, մի փոքր ջրով, անկախ ուտելու ժամից: Առաջարկվող օրական դոզան 1 հաբ է, որը պարունակում է ամլոդիպին + վալսարտան + հիդրոքլորոթիազիդ 10 մգ + 160 մգ + 12,5 մգ դոզայով: Կո-Վամլոսետ դեղամիջոցն ընդունվում է օրը մեկ անգամ: Կո-Վամլոսետ դեղամիջոցի դոզան ընտրվում է մոնոկոմպոնենտ դեղամիջոցների նախապես կատարված դոզաների տիտրման հիման վրա, որոնք պարունակում են Կո-Վամլոսետ դեղամիջոցի կազմում ընդգրկված գործող նյութերը:
- Գերզգայունություն ամլոդիպինի, վալսարտանի, հիդրոքլորոթիազիդի, սուլֆոնամիդի և դիհիդրոպիրիդինի շարքի այլ ածանցյալների, ինչպես նաև դեղամիջոցի այլ օժանդակ բաղադրիչների նկատմամբ:
- Ժառանգական անգիոնևրոտիկ այտուց, կամ այտուց անգիոտենզին II ընկալիչների անտագոնիստներով (ԱՌԱ II) նախորդող թերապիայի ֆոնին:
- Հղիություն, հղիության պլանավորում և կրծքով կերակրման շրջան:
- Լյարդի անբավարարություն, լեղային ցիրոզ և խոլեստազ:
- Երիկամների ֆունկցիայի ծանր խանգարումներ (կրեատինինի քլիրենս < 30 մլ/րոպե), անուրիա, հեմոդիալիզի ենթարկվող հիվանդներ:
- Ադեկվատ թերապիային անզգայուն հիպոկալիեմիա, հիպոնատրիեմիա, հիպերկալցիեմիա, ինչպես նաև կլինիկական դրսևորումներով հիպերուրիկեմիա:
- Տարիքը մինչև 18 տարեկան:
- Ծանր զարկերակային հիպոտենզիա (սիստոլիկ ԱՃ < 90 մմ ս.ս.), կոլապս, կարդիոգեն շոկ:
- Աորտայի կլինիկորեն նշանակալի ստենոզ:
- Հեմոդինամիկորեն անկայուն սրտային անբավարարություն սուր միոկարդի ինֆարկտից հետո:
- Միաժամանակյա օգտագործում ալիսկիրենի և ԱՓՖ ինհիբիտորների հետ:
Մինչև 25 աստիճան C ջերմաստիճանում, օրիգինալ բլիստերային փաթեթում: Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Ամլոդիպին + վալսարտան+հիդրոքլորթիազիդ
Նմանատիպ ապրանքներ
Կո-Վամլոսետ դհտ 10մգ /160մգ/12,5մգ x 30
4 220 ֏















