
Առկա էՍանդոզ
Կետոնալ նրբաքսուք 5% - 30,0
Նաև՝ Кетонал крем 5% - 30г · Ketonal cream 5%- 30g
Կետոպրոֆեն / Кетопрофен · Սանդոզ / Сандоз ГмбХ
2 290 ֏
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Կետոպրոֆեն
Արտադրող
Սանդոզ
Երկիր
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
Կատեգորիա
Ցավազրկողներ
Շտրիխկոդ
4030855507702
Նկարագրություն
Կետոնալ քսուքը խորհուրդ է տրվում սիմպտոմատիկ թերապիայի համար, որն ուղղված է ցավի և բորբոքման նվազեցմանը հետևյալ պայմանների դեպքում.
- Տարբեր տեղակայման օստեոարթրոզ:
- Պերիարթրիտ, թենդինիտ, բուրսիտ, միալգիա, նևրալգիա, ռադիկուլիտ:
- Հենաշարժական ապարատի վնասվածքներ (ներառյալ սպորտային), մկանների և կապանների կապտուկներ, կապանների ձգումներ, կապանների և ջլերի պատռվածքներ:
- Ռևմատիկ և ոչ ռևմատիկ ծագման մկանային ցավեր:
Քսուքը պետք է բարակ շերտով քսել մարմնի բորբոքված կամ ցավոտ հատվածի մաշկին օրը 2 անգամ և նրբորեն ներմերսել: Քսուքի քանակը կախված է ախտահարված հատվածի չափից: Դեղամիջոցը պետք է օգտագործել, որպես կանոն, ոչ ավելի, քան 10 օր:
- Գերզգայունություն կետոպրոֆենի կամ դեղամիջոցի այլ օժանդակ նյութերի, սալիցիլատների և այլ ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցների նկատմամբ:
- Գերզգայունության հայտնի ռեակցիաներ, ինչպիսիք են բրոնխիալ ասթմայի, ալերգիկ ռինիտի կամ ուրտիկարիայի ախտանիշները կետոպրոֆենի, այլ ՈՍՀԴ-ների, ացետիլսալիցիլաթթվի, ֆենոֆիբրատի, թիապրոֆենաթթվի օգտագործումից հետո:
- Ցանկացած ֆոտոսենսիբիլիզացիա անամնեզում:
- Բրոնխիալ ասթմայի, քթի կամ քթի հարակից խոռոչների ռեցիդիվող պոլիպոզի և ացետիլսալիցիլաթթվի ու այլ ՈՍՀԴ-ների անտանելիության լրիվ կամ մասնակի համակցություն:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Կետոպրոֆեն
Նմանատիպ ապրանքներ
Կետոնալ նրբաքսուք 5% - 30,0
2 290 ֏























