
Առկա էԷգիս
Կետիլեպտ դհտ թ/պ 200մգx 60
Նաև՝ Кетилепт таб.п/о 200мг x 60 · Ketilept coated tablets 200mg x 60
Քվետիապին / Кветиапин · Էգիս / Эгис
12 350 ֏
205 ֏ / հատ · 60 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Քվետիապին
Արտադրող
Էգիս
Երկիր
Հունգարիայի Հանրապետություն
Կատեգորիա
Նեյրոլեպտիկներ, նեյրոպրոտեկտորներ
հատ տուփում
60
Շտրիխկոդ
5995327121727,5995327126821,5995327155029
Նկարագրություն
Կետիլեպտը կիրառվում է սուր և քրոնիկ փսիխոզների, ներառյալ շիզոֆրենիայի բուժման համար:
Կետիլեպտը պետք է ընդունել ներքին ընդունմամբ օրական 2 անգամ՝ անկախ սննդի ընդունումից:
- Սուր և քրոնիկ փսիխոզների, ներառյալ շիզոֆրենիայի բուժում: Թերապիայի առաջին 4 օրվա ընդհանուր օրական դեղաչափը կազմում է՝ 1-ին օրը՝ 50 մգ, 2-րդ օրը՝ 100 մգ, 3-րդ օրը՝ 200 մգ և 4-րդ օրը՝ 300 մգ: 4-րդ օրվանից սկսած և հետագայում դեղաչափը պետք է աստիճանաբար հասցնել օրական 300-450 մգ սովորական արդյունավետ դեղաչափի սահմաններին: Կլինիկական արդյունավետությունից և բուժման անհատական տանելիությունից կախված՝ դեղաչափը կարող է ճշգրտվել օրական 150-750 մգ սահմաններում:
- Աջակցող թերապիա: Անհրաժեշտ է օգտագործել դեղամիջոցի նվազագույն արդյունավետ դեղաչափը:
- Տարեց հիվանդներ: Կետիլեպտը պետք է կիրառել զգուշությամբ, հատկապես բուժման կուրսի սկզբում: Սկզբնական դեղաչափը կազմում է օրական 25 մգ: Դեղաչափը պետք է ավելացնել օրական 25-50 մգ-ով մինչև արդյունավետ դեղաչափի հասնելը, որը սովորաբար ավելի ցածր է, քան երիտասարդ հիվանդների մոտ:
- Կետիլեպտի ընդունման ժամանակ պետք է խուսափել ալկոհոլային խմիչքների օգտագործումից: Խորհուրդ չի տրվում խմել գրեյպֆրուտի հյութ Կետիլեպտով բուժման ընթացքում, քանի որ այն կարող է փոխել տվյալ դեղամիջոցի արդյունավետությունը:
Մի ընդունեք Կետիլեպտը, եթե դուք ընդունում եք.
- ՄԻԱՎ վարակի բուժման համար նախատեսված դեղեր;
- ազոլների խմբի որոշ հակասնկային միջոցներ;
- այնպիսի հակաբիոտիկներ, ինչպիսիք են էրիթրոմիցինը կամ կլարիթրոմիցինը;
- նեֆազոդոն (կիրառվում է դեպրեսիայի բուժման համար):
Նաև չպետք է ընդունել Կետիլեպտը, եթե դուք տարեց մարդ եք, ով տառապում է դեմենցիայով, քանի որ այն դեղամիջոցների խումբը, որին պատկանում է Կետիլեպտը, կարող է մեծացնել ինսուլտի կամ, որոշ դեպքերում, մահվան ռիսկը տարեց պացիենտների մոտ դեմենցիայով:
Պահել ոչ բարձր քան 25 աստիճան C ջերմաստիճանում, երեխաների համար անհասանելի վայրում:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Քվետիապին
Նմանատիպ ապրանքներ
Կետիլեպտ դհտ թ/պ 200մգx 60
12 350 ֏











