
Առկա էԱցինո Ֆարմա
Արիպրազոլ դհտ 10մգ x 30
Նաև՝ Арипразол таб. 10мг х 30 · Ariprazol tablets 10mg x 30
Արիպիպրազոլ / Арипипразол · Ացինո Ֆարմա / Акино Фарма
4 400 ֏
146 ֏ / հատ · 30 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Արիպիպրազոլ
Արտադրող
Ացինո Ֆարմա
Երկիր
Ուկրաինա
Կատեգորիա
Նեյրոլեպտիկներ, նեյրոպրոտեկտորներ
հատ տուփում
30
Շտրիխկոդ
4823045203900
Նկարագրություն
Արիպիպրազոլը ցուցված է մեծահասակների մոտ շիզոֆրենիայի բուժման համար: Դեղը նաև կիրառվում է բիպոլյար I տիպի խանգարման ժամանակ միջին և ծանր մանիակալ դրվագների բուժման, ինչպես նաև մեծահասակների մոտ նոր մանիակալ դրվագների կանխարգելման համար, ովքեր նախկինում ունեցել են մանիակալ դրվագներ և արձագանքել են արիպիպրազոլով բուժմանը:
Առաջարկվող սկզբնական դոզան օրական մեկ անգամ 10 մգ-ից մինչև 15 մգ է: Աջակցող դոզան օրական 15 մգ է: Դոզան կարող է ավելացվել մինչև օրական 30 մգ՝ կախված կլինիկական ցուցումներից:
5 մգ դեղաչափի անհրաժեշտության դեպքում Արիպրազոլ 10 մգ դեղահաբը կարելի է բաժանել երկու հավասար մասի ըստ գծի:
Դեղը ընդունվում է բերանացի, անկախ սննդի ընդունումից:
- Բարձր զգայունություն արիպիպրազոլի կամ դեղի այլ բաղադրիչների նկատմամբ:
- Մինչև 18 տարեկան տարիքը (արդյունավետությունը և անվտանգությունը հաստատված չեն):
- Կրծքով կերակրման շրջան:
- Լակտազայի դեֆիցիտ, լակտոզայի անտանելիություն, գլյուկոզա-գալակտոզայի մալաբսորբցիայի համախտանիշ, քանի որ դեղը պարունակում է լակտոզա:
Զգուշությամբ պետք է կիրառել դեղը սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով (սրտի իշեմիկ հիվանդություն կամ տարած ինֆարկտ, սրտի քրոնիկ անբավարարություն և հաղորդականության խանգարումներ), ցերեբրովասկուլյար խանգարումներ ունեցող հիվանդների մոտ, ինչպես նաև այն պայմաններում, որոնք նախատրամադրում են հիպոթենզիայի (ջրազրկում, հիպովոլեմիա, հիպոթենզիվ դեղերի ընդունում) կամ հիպերտենզիայի, ներառյալ պրոգրեսիվող և չարորակ:
Զգուշություն պետք է ցուցաբերել նաև QT ինտերվալի երկարացման անամնեզի դեպքերի առկայության դեպքում:
Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
Պահել օրիգինալ փաթեթավորմամբ՝ ոչ բարձր քան 25 աստիճան C ջերմաստիճանում:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Արիպիպրազոլ
Նմանատիպ ապրանքներ
Արիպրազոլ դհտ 10մգ x 30
4 400 ֏











