
Առկա էԱլկալոիդ ԱԴ-Սկոպյե
Կաֆետին Քոլդ դհտ թ/պ x 10
Նաև՝ Каффетин Колд таб. п/о х 10 · Caffetin Cold coated tablets x10
Պարացետամոլ + պսևդոէֆեդրին + դեքստրոմետորֆան + վիտ. C / Парацетамол+псевдоэфедрин+декстрометорфан+Вит.С · Ալկալոիդ ԱԴ-Սկոպյե / Алкалоид Скопье
1 350 ֏
135 ֏ / հատ · 10 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Պարացետամոլ + պսևդոէֆեդրին + դեքստրոմետորֆան + վիտ. C
Արտադրող
Ալկալոիդ ԱԴ-Սկոպյե
Երկիր
Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն
Կատեգորիա
Մրսածության ժամանակ կիրառվող դեղեր
հատ տուփում
10
Շտրիխկոդ
5310001203177
Նկարագրություն
Կաֆֆետին Կոլդ-ն օգտագործվում է << մրսածության >> հիվանդությունների ախտանշանային բուժման համար: Դեղամիջոցի կազմում պարացետամոլն ունի ցավազրկող և ջերմիջեցնող ազդեցություն՝ արգելափակելով ցիկլոօքսիգենազը կենտրոնական նյարդային համակարգում և ազդելով ցավի ու ջերմակարգավորման կենտրոնների վրա:
Պսևդոէֆեդրինը նպաստում է քթի և կլանի լորձաթաղանթի անոթների նեղացմանը՝ նվազեցնելով այտուցը և հեշտացնելով քթային շնչառությունը:
Դեքստրոմետորֆանն ազդում է հազի կենտրոնի վրա՝ բարձրացնելով հազի շեմը և նվազեցնելով քթաըմպանի լորձաթաղանթի գրգռվածության հետ կապված չոր հազը:
Ասկորբինաթթուն լրացնում է վիտամին C-ի դեֆիցիտը << մրսածության >> հիվանդությունների ժամանակ:
Կաֆֆետին Կոլդ դեղամիջոցի առաջարկվող դոզան մեծահասակների և 12 տարեկանից բարձր երեխաների համար կազմում է մեկ հաբ օրական 4 անգամ: Թույլատրվում է անմիջապես ընդունել 2 հաբ:
Ընդունումների միջև ընդմիջումը պետք է լինի առնվազն 4 ժամ: Առավելագույն միանվագ դոզան 2 հաբ է, իսկ առավելագույն օրական դոզան՝ 8 հաբ (2 հաբ՝ 24 ժամվա ընթացքում 4 անգամ):
Եթե բուժման սկզբից 3 օրից ավելի ջերմությունը պահպանվում է, իսկ հազը՝ 5 օրից ավելի, ապա պետք է դիմել բժշկի:
- Դեղամիջոցի բաղադրիչների նկատմամբ գերզգայունություն:
- Գլյուկոզա-6-ֆոսֆատ դեհիդրոգենազի բնածին դեֆիցիտ:
- Մինչև 12 տարեկան երեխաների տարիք:
- Հղիություն և կրծքով կերակրման շրջան:
- Լյարդի և/կամ երիկամների ֆունկցիայի ծանր խանգարումներ:
- Զարկերակային հիպերտենզիա, սրտի իշեմիկ հիվանդության ծանր ձևեր:
- Թիրեոտոքսիկոզ:
- Միաժամանակյա ընդունում պարացետամոլ պարունակող այլ դեղամիջոցների, տրիցիկլիկ հակադեպրեսանտների, բետա-ադրենոբլոկատորների, ՄԱՕ ինհիբիտորների հետ (և դրանց դադարեցումից հետո 2 շաբաթվա ընթացքում):
- Փակ անկյունային գլաուկոմա:
- Ֆեոքրոմոցիտոմա:
Զգուշությամբ. բարորակ հիպերբիլիռուբինեմիա (այդ թվում՝ Ժիլբերի համախտանիշ), վիրուսային հեպատիտ, ալկոհոլիզմ, առիթմիաներ, շագանակագեղձի հիպերպլազիա՝ մեզի կանգով, շաքարային դիաբետ, հիպերթիրեոզ, բրոնխային ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՈՀ), թուլացած և հյուծված հիվանդներ:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Նմանատիպ ապրանքներ
Կաֆետին Քոլդ դհտ թ/պ x 10
1 350 ֏











