
Առկա էԱրփիմեդ
Անտի-քոլդ դհտ x 20
Նաև՝ Анти - колд таб. х 20 · Anti-cold tablets x 20
Պարացետամոլ + ֆենիլեֆրին + ֆենիրամին / Парацетамол+фенилэфрин+фенирамин · Արփիմեդ / Арпимед
690 ֏
34 ֏ / հատ · 20 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Պարացետամոլ + ֆենիլեֆրին + ֆենիրամին
Արտադրող
Արփիմեդ
Երկիր
Հայաստանի Հանրապետություն
Կատեգորիա
Մրսածության ժամանակ կիրառվող դեղեր
հատ տուփում
20
Շտրիխկոդ
4850001210214
Նկարագրություն
Անտի-Կոլդ-ը կիրառվում է գրիպի և մրսածության ախտանշանային բուժման համար, որոնք ուղեկցվում են բարձր ջերմությամբ, տենդով և դողէրոցքով, մկանային և գլխացավով, սուր ռինիտով, հարբուխով և քթի փակվածությամբ, փռշտոցով:
Դեղամիջոցը ընդունվում է ներքին ընդունման եղանակով: Մեծահասակներին խորհուրդ է տրվում ընդունել 2 դեղահաբ յուրաքանչյուր 4-6 ժամը մեկ, բայց ոչ ավելի, քան 12 դեղահաբ օրական: 12 տարեկանից բարձր երեխաներին՝ 2 դեղահաբ յուրաքանչյուր 4-6 ժամը մեկ, բայց ոչ ավելի, քան 8 դեղահաբ օրական: Դեղահաբը պետք է կուլ տալ ամբողջությամբ, չծամելով, ջրով խմելով: Բուժման կուրսը չպետք է գերազանցի 5 օրը: Եթե ախտանշանների թեթևացում չի դիտվում դեղամիջոցի ընդունումը սկսելուց 3 օրվա ընթացքում, անհրաժեշտ է դիմել բժշկի: Երիկամային անբավարարության ծանր ձևի դեպքում (կրեատինինի քլիրենս < 10 մլ/րոպե) ընդունումների միջև ընդմիջումը պետք է կազմի առնվազն 8 ժամ:
- Բարձր զգայունություն դեղամիջոցի բաղադրիչների նկատմամբ:
- Մոնոամինօքսիդազայի ինհիբիտորների (միաժամանակ կամ նախորդող 14 օրվա ընթացքում), տրիցիկլիկ հակադեպրեսանտների, բետա-ադրենոբլոկատորների, այլ սիմպաթոմիմետիկների ընդունում:
- Սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ:
- Զարկերակային գերճնշում:
- Հիպերթիրեոզ:
- Փակ անկյունային գլաուկոմա:
- Ֆեոքրոմոցիտոմա:
- Լակտոզայի անտանելիություն, լակտազայի դեֆիցիտ, գլյուկոզա-գալակտոզա մալաբսորբցիա:
- Հղիություն:
- Կրծքով կերակրման շրջան:
- Մինչև 12 տարեկան երեխաների տարիքը:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Պարացետամոլ + ֆենիլեֆրին + ֆենիրամին
Նմանատիպ ապրանքներ
Անտի-քոլդ դհտ x 20
690 ֏












