
Առկա էՍոֆարմա
Դիմեքս օշարակ 125մլ
Նաև՝ Димекс сироп 125мл · Dimex syrup 125ml
Դիֆենհիդրամինի հ/քլ / Дифенгидрамина г/х · Սոֆարմա / Софарма
2 100 ֏
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Դիֆենհիդրամինի հ/քլ
Արտադրող
Սոֆարմա
Երկիր
Բուլղարիայի Հանրապետություն
Կատեգորիա
Ալերգիայի դեմ
Շտրիխկոդ
3800010651820
Նկարագրություն
Դիմեքս օշարակը ցուցված է մեծահասակներին և 6 տարեկանից բարձր երեխաներին՝ շնչուղիների բորբոքային հիվանդությունների դեպքում գրգռող և սպազմատիկ հազի ախտանիշային բուժման համար: Նման հիվանդություններից են ՍՇՀՎ-ն, ՍՇՎԻ-ն, կապույտ հազը, քրոնիկական և սուր բրոնխիտը, տրախեոբրոնխիտը, ինչպես նաև ծխողի բրոնխիտը:
Օշարակն ընդունում են ներքին, բերանային ճանապարհով, ուտելուց հետո:
- Մեծահասակներ և 14 տարեկանից բարձր դեռահասներ՝ 5-10 մլ օրական 3-4 անգամ: Բուժման կուրսը մեծահասակների համար կազմում է ոչ ավելի, քան 5 օր:
- 9-ից 14 տարեկան երեխաներ՝ 5 մլ օրական 3-4 անգամ:
- 6-ից 8 տարեկան երեխաներ՝ 2,5-ից 5 մլ օրական 3-4 անգամ:
- Անվտանգության նկատառումներից ելնելով, Դիմեքս օշարակը չպետք է նշանակել 6 տարեկանից ցածր երեխաներին:
- Հազի ուժեղ նոպաների դեպքում ընդունումների միջև ընդմիջումները կարող են կրճատվել մինչև 3 ժամ: Դեղամիջոցի ընդունման տևողությունը որոշում է բուժող բժիշկը:
- Գերզգայունություն դեղամիջոցի ակտիվ նյութերի (դիֆենհիդրամինի հիդրոքլորիդ, ամոնիումի քլորիդ) կամ օժանդակ նյութերից որևէ մեկի նկատմամբ:
- Սուր ասթմատիկ նոպաներ:
- Գլաուկոմա:
- Շագանակագեղձի հիպերտրոֆիա:
- Միզածորանի ստենոզներ (միզուկի ստրիկտուրաներ):
- Ստենոզացնող պեպտիկ խոց:
- Երիկամների և լյարդի ծանր խանգարումներ:
- Մետաբոլիկ ալկալոզ:
- Հղիություն և կրծքով կերակրման շրջան:
- Մինչև 6 տարեկան երեխաներ:
- Քրոնիկ կամ մշտական հազ ունեցող հիվանդներ՝ խորխի չափից ավելի արտազատմամբ:
- ՄԱՕ ինհիբիտորների միաժամանակյա ընդունում կամ դրանց դադարեցումից հետո առաջին երկու շաբաթվա ընթացքում:
- Էպիլեպսիա:
- Ալկոհոլիզմ:
Պահել օրիգինալ փաթեթավորմամբ, ոչ բարձր քան 25 աստիճան C ջերմաստիճանում: Պահել երեխաներին անհասանելի վայրում: Դեղամիջոցի պիտանելիության ժամկետը 3 տարի է: Փաթեթավորումը (ֆլակոնը) բացելուց հետո պիտանելիության ժամկետը 1 (մեկ) ամիս է:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Դիֆենհիդրամինի հ/քլ
Նմանատիպ ապրանքներ
Դիմեքս օշարակ 125մլ
2 100 ֏











