
Առկա էՋի Էմ Փի
Ալեր - G դհտ թ/պ 10մգ x 10
Նաև՝ Алер G таб. п/о 10мг x 10 · Aler-G coated tablets 10mg x 10
Ցետիրիզինի հիդրոքլորիդ / Цетиризина гидрохлорид · Ջի Էմ Փի / Джи Эм Пи
1 450 ֏
145 ֏ / հատ · 10 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Ցետիրիզինի հիդրոքլորիդ
Արտադրող
Ջի Էմ Փի
Երկիր
Վրաստան
Կատեգորիա
Ալերգիայի դեմ
հատ տուփում
10
Շտրիխկոդ
4860005071162
Նկարագրություն
Ալեր G դեղամիջոցը նախատեսված է սեզոնային և տարեկան ալերգիկ ռինիտի քթի և աչքի ախտանիշները մեղմելու համար: Այն նաև օգտագործվում է եղնջացանի ախտանիշները, ներառյալ քրոնիկ իդիոպաթիկ եղնջացանը, թեթևացնելու համար: Կարող է օգտագործվել քորով ընթացող մաշկային հիվանդությունների և Կվինկեի այտուցի դեպքում (համալիր թերապիայի կազմում):
Ալեր G-ն նախատեսված է մեծահասակների, դեռահասների և 6 տարեկանից բարձր երեխաների համար: Սովորաբար կիրառվում է օրական մեկ անգամ 10 մգ դոզայով: Սնունդը չի ազդում ցետիրիզինի ներծծման աստիճանի վրա, սակայն կարող է նվազեցնել ներծծման արագությունը:
- Գերզգայունություն դեղամիջոցի ցանկացած բաղադրիչի, հիդրօքսիզինի կամ պիպերազինի ցանկացած ածանցյալի նկատմամբ:
- Հղիություն:
- Կրծքով կերակրման շրջան:
- Երիկամների ֆունկցիայի ծանր խանգարում (կրեատինինի քլիրենսը 10 մլ/րոպեից պակաս):
- Հիվանդներ՝ գալակտոզայի անտանելիության, լակտազայի անբավարարության կամ գլյուկոզա-գալակտոզայի ներծծման խանգարման հազվագյուտ ժառանգական խանգարումներով:
- Լյարդի և երիկամների ֆունկցիայի խանգարում, նեֆրոպաթիա:
Պահել 10-ից 25 աստիճան C ջերմաստիճանում, երեխաների համար անհասանելի վայրում: Դեղամիջոցի պահպանման ժամկետը 4 տարի է: Դեղամիջոցը չպետք է օգտագործել փաթեթի վրա նշված պիտանելիության ժամկետը լրանալուց հետո:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Ցետիրիզինի հիդրոքլորիդ
Նմանատիպ ապրանքներ
Ալեր - G դհտ թ/պ 10մգ x 10
1 450 ֏
















