
Առկա էԲեռլին-Քեմի
Դիկլոբերլ 75մգ/ 3մլ x 5
Նաև՝ Диклоберл амп. 75мг/3мл х 5 · Dicloberl ampoules 75mg/3ml x 5
Նատրիումի դիկլոֆենակ / Диклофенак натрия · Բեռլին-Քեմի / Берлин Хеми
2 850 ֏
570 ֏ / հատ · 5 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն

Համարժեքներ · −45% էժան
Նակլոֆեն սրվ. մ/մ 75մգ/3մլ x 5
1 580 ֏
Ազդող նյութ
Նատրիումի դիկլոֆենակ
Արտադրող
Բեռլին-Քեմի
Երկիր
Իտալիայի Հանրապետություն
Կատեգորիա
Հակաբորբոքային միջոցներ
հատ տուփում
5
Շտրիխկոդ
4013054002209
Նկարագրություն
Դիկլոբերլ N 75-ը ցուցված է սուր ուժեղ ցավի սիմպտոմատիկ բուժման համար, որն ուղեկցում է.
- սուր արթրիտը (ներառյալ հոդատապի նոպան);
- քրոնիկ արթրիտը, մասնավորապես ռևմատոիդ արթրիտը (քրոնիկ պոլիարթրիտ);
- անկիլոզացնող սպոնդիլիտը (Բեխտերևի հիվանդություն) և ողնաշարի այլ ռևմատիկ բորբոքային հիվանդություններ;
- հոդերի և ողնաշարի դեգեներատիվ հիվանդությունների (արթրոզ և սպոնդիլոարթրոզ) դեպքում առաջացած գրգռվածության երևույթները;
- փափուկ հյուսվածքների ռևմատիկ բորբոքային հիվանդությունները;
- այտուցները կամ հետվնասվածքային բորբոքումը ցավային համախտանիշով:
Ներարկման լուծույթը կիրառվում է այն դեպքերում, երբ անհրաժեշտ է հատկապես արագ ազդեցություն, ինչպես նաև, եթե ներքին ընդունումը կամ մոմիկների տեսքով ներմուծումը հնարավոր չեն: Նման դեպքերում, որպես կանոն, բուժումը խորհուրդ է տրվում իրականացնել միայն մեկանգամյա ներարկման տեսքով՝ որպես սկզբնական թերապիայի մաս:
Դիկլոբերլ N 75-ը ներարկվում է ներմկանային ճանապարհով:
Սովորաբար ներարկվում է 1 ամպուլա (75 մգ) օրը 1-2 անգամ՝ 2-5 օրվա ընթացքում:
Առավելագույն օրական դոզան կազմում է 150 մգ:
Դեղամիջոցի կիրառման տևողությունը որոշում է բուժող բժիշկը:
Դիկլոբերլ N 75 դեղամիջոցը հակացուցված է հետևյալ դեպքերում.
- գերզգայունություն դիկլոֆենակի կամ դեղամիջոցի ցանկացած այլ բաղադրիչի նկատմամբ;
- արյունաստեղծման խանգարումներ՝ անհայտ էթիոլոգիայի;
- ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոց;
- ինդուկցված պորֆիրիաներ;
- բրոնխիալ ասթմա;
- ինչպես նաև մանկական և պատանեկան տարիքում (մինչև 18 տարեկան):
Նաև հակացուցված է կիրառումը, եթե նախկինում ացետիլսալիցիլաթթվի կամ այլ ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցների օգտագործումից հետո դիտվել են.
- շնչառության դժվարություն (բրոնխոսպազմ);
- ասթմայի նոպաներ;
- ցավ կրծքավանդակում;
- քթի լորձաթաղանթի այտուց կամ մաշկային ռեակցիաներ:
Հակացուցված է հղիության վերջին եռամսյակում:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Նատրիումի դիկլոֆենակ
Նմանատիպ ապրանքներ
Դիկլոբերլ 75մգ/ 3մլ x 5
2 850 ֏

























