
Առկա էՍանդոզ
Դիկլակ դոնդող 5%- 50գ
Նաև՝ Диклак гель 5% - 50г · Diclac gel 5%- 50g
Նատրիումի դիկլոֆենակ / Диклофенак натрия · Սանդոզ / Сандоз ГмбХ
2 490 ֏
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն

Համարժեքներ · −45% էժան
Դիկլոֆլեքս դոնդող 5%- 50գ
1 360 ֏
Ազդող նյութ
Նատրիումի դիկլոֆենակ
Արտադրող
Սանդոզ
Երկիր
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
Կատեգորիա
Ցավազրկողներ
Շտրիխկոդ
4030855494965
Նկարագրություն
Դիկլակը կիրառվում է ցավային համախտանիշը վերացնելու և բորբոքային գործընթացի հետ կապված այտուցը նվազեցնելու համար:
Կիրառվում է հենաշարժական համակարգի հիվանդությունների դեպքում, ներառյալ ռևմատոիդ և փսորիատիկ արթրիտը, անկիլոզացնող սպոնդիլոարթրիտը, ծայրամասային հոդերի և ողնաշարի օստեոարթրոզը, փափուկ հյուսվածքների ռևմատիկ վնասումները: Կիրառվում է նաև ռևմատիկ և ոչ ռևմատիկ ծագման մկանային ցավերի և փափուկ հյուսվածքների վնասվածքային վնասումների դեպքում:
Արտաքին կիրառման համար: Մեծահասակներին և 6 տարեկանից բարձր երեխաներին քսել մաշկին օրական 2-3 անգամ և թեթևակի ներմերսել: Մեկանգամյա դեղաչափը մինչև 2 գ է, որը մոտ 4 սմ գել է լիովին բացված խողովակի դեպքում: Քսելուց հետո լվանալ ձեռքերը: Եթե կիրառումը շարունակվում է 2 շաբաթից ավելի, անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:
Դիկլոֆենակի, դեղամիջոցի բաղադրիչների, ացետիլսալիցիլաթթվի կամ այլ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների նկատմամբ գերզգայունություն, ասպիրինային ասթմա, հղիության երրորդ եռամսյակ, կրծքով կերակրման շրջան, մինչև 6 տարեկան տարիք, մաշկի ամբողջականության խախտում:
Պահել 25 աստիճանից ոչ բարձր ջերմաստիճանում և երեխաներին անհասանելի վայրում:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Նատրիումի դիկլոֆենակ
Նմանատիպ ապրանքներ
Դիկլակ դոնդող 5%- 50գ
2 490 ֏



























