
Առկա էԴենկ ֆարմա
Դիկլո - Դենկ դհտ թ/պ 50մգ x 20
Նաև՝ Дикло - Денк таб. п/о 50мг х 20 · Diclo-Denk coated tablets 50mg x 20
Նատրիումի դիկլոֆենակ / Диклофенак натрия · Դենկ ֆարմա / Денк фарма
1 170 ֏
58 ֏ / հատ · 20 հատ
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն

Համարժեքներ · −22% էժան
Դիկլոֆենակ դհտ թ/պ 50մգ x 20
910 ֏
Ազդող նյութ
Նատրիումի դիկլոֆենակ
Արտադրող
Դենկ ֆարմա
Երկիր
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
Կատեգորիա
Ցավազրկողներ
հատ տուփում
20
Շտրիխկոդ
4031571048036
Նկարագրություն
Ցավի և բորբոքման ախտանշանային բուժման համար սուր և քրոնիկական արթրիտների դեպքում, ներառյալ հոդատապի նոպաները և ռևմատոիդ արթրիտը, անկիլոզացնող սպոնդիլիտի և ողնաշարի այլ բորբոքային-ռևմատիկ հիվանդությունների, արթրոզի և սպոնդիլոարթրոզի սրացման, փափուկ հյուսվածքների բորբոքային ռևմատիկ հիվանդությունների, վնասվածքներից հետո առաջացած ցավոտ այտուցների կամ բորբոքումների դեպքում:
Դեղաչափն ընտրվում է հիվանդության ծանրությունից կախված: Մեծահասակների համար առաջարկվող դեղաչափը օրական 50-150 մգ դիկլոֆենակ նատրիում է, այսինքն, 1 դեղահատ օրական 1-3 անգամ: Դեղահատն ընդունել ամբողջությամբ, առանց ծամելու, մեծ քանակությամբ հեղուկով, ուտելուց 1-2 ժամ առաջ, դատարկ ստամոքսին: Կիրառման տևողությունը որոշում է բժիշկը:
Ակտիվ նյութի կամ դեղամիջոցի բաղադրիչների նկատմամբ գերզգայունություն: Ացետիլսալիցիլաթթվի, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների կամ պրոստագլանդինների սինթեզը ճնշող այլ դեղամիջոցների ընդունումից հետո առաջացած ասթմա, անգիոայտուց, մաշկային ռեակցիաներ կամ ռինիտ: Չպարզված ծագման արյունաստեղծման խանգարումներ, կրկնվող խոց կամ արյունահոսություն, նախորդ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներով բուժման հետ կապված ստամոքսաղիքային արյունահոսություն կամ պերֆորացիա, ուղեղանոթային կամ այլ ակտիվ արյունահոսություն, լյարդի կամ երիկամների ծանր գործառութային խանգարում, NYHA II-IV սրտային անբավարարություն, սրտի իշեմիկ հիվանդություն, ծայրամասային զարկերակների օկլյուզիվ կամ ուղեղանոթային հիվանդություն: Չօգտագործել հղիության վերջին երրորդում, ինչպես նաև երեխաների և դեռահասների մոտ:
Պահել 25 աստիճանից ոչ բարձր ջերմաստիճանում և պաշտպանել խոնավությունից:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Նատրիումի դիկլոֆենակ
Նմանատիպ ապրանքներ
Դիկլո - Դենկ դհտ թ/պ 50մգ x 20
1 170 ֏



























