
Առկա էԱրփիմեդ
Հիդրոկորտիզոնի քսուք 1%-15գ
Նաև՝ Гидрокортизон мазь 1% - 15г · Hydrocortisone ointment 1% - 15g
Հիդրոկորտիզոն / Гидрокортизон · Արփիմեդ / Арпимед
300 ֏
Առաքում Երևանում և մարզերում
Ինքնաառաքում՝ Դավիթաշեն
Ազդող նյութ
Հիդրոկորտիզոն
Արտադրող
Արփիմեդ
Երկիր
Հայաստանի Հանրապետություն
Կատեգորիա
Հորմոնալ դեղամիջոցներ
Շտրիխկոդ
4850001210184
Նկարագրություն
Հիդրոկորտիզոն մած 1% - 15գ
Հիդրոկորտիզոն 1% քսուքը կիրառվում է մաշկի բորբոքային և ալերգիկ հիվանդությունների դեպքում, որոնք ունեն ոչ մանրէաբանական էթիոլոգիա և ուղեկցվում են քորով: Այդ հիվանդությունների շարքին են դասվում էկզեման, ալերգիկ և կոնտակտային դերմատիտը, նեյրոդերմիտը, պսորիազը, էրիթրոդերմիան, քորը, միջատների խայթոցները, սեբորեան:
Արտաքին կիրառման քսուքը բարակ շերտով քսվում է մաշկի ախտահարված հատվածներին օրական 2-3 անգամ: Բուժման կուրսի տևողությունը միջինը 6-ից 14 օր է, բայց կարող է երկարաձգվել մինչև 20 օր: Մեծահասակների մոտ քրոնիկ լիխենիզացված և հիպերտրոֆիկ մաշկային դրսևորումների դեպքում հնարավոր է կիրառել օկլյուզիվ վիրակապերի տակ, որոնք փոխվում են յուրաքանչյուր 24-48 ժամը մեկ:
Հիդրոկորտիզոն 1% քսուքի կիրառումը հակացուցված է հետևյալ դեպքերում.
- Մաշկի վերքային և խոցային ախտահարումներ:
- Մաշկի բակտերիալ, վիրուսային և սնկային հիվանդություններ:
- Մաշկի տուբերկուլյոզ:
- Մաշկի սիֆիլիտիկ ախտահարումներ:
- Ռոզացեա, վուլգար ակնե:
- Պերիօրալ դերմատիտ:
- Մաշկի ուռուցքներ:
- Մինչև 2 տարեկան երեխաների մոտ:
- Հղիություն:
- Գերզգայունություն հիդրոկորտիզոնի կամ դեղամիջոցի այլ բաղադրիչների նկատմամբ:
Դեղն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Վճարում ստանալիս — Կանխիկ կամ քարտով՝ առաքիչին կամ դեղատանը։ Կայքում առցանց վճարում դեռ չկա։
Համարժեքներ
Նույն ազդող նյութով դեղեր: Հիդրոկորտիզոն
Նմանատիպ ապրանքներ
Հիդրոկորտիզոնի քսուք 1%-15գ
300 ֏











